Ծաղկազարդ կամ Ծառ ծաղկեցավ

garun

«Զի ահա ձմեռն էանց, անձեւք անցին և գնացեալ մեկնեցան, ծաղիկք երեւեցան յերկրի մերում…»: Երգ երգոց

Ձեզ հետ հաստատ եղել են պահեր, երբ դուք մոռացել եք ձեր գոյությունը: Չասե՛ք չէ, ոնց էլ լինի, եղած կլինեն: Անպայմա՛ն կլինեն: Ուղղակի դուք հիմա չեք հիշում. հավանաբար մոռացել եք կամ էլ ուշադրություն չեք դարձրել նման պահերին՝ դրանք համարելով ոչ կարևոր բաներ: Սպասե՛ք, հիմա կհիշեցնեմ. առավոտ ծեգին, երբ արևը նոր-նոր էր բարձրանում, դու ինքնամոռաց նայում էիր ծաղկած ծառերին ու հանկարծ…

Քեզ այնքան հրապուրեց նոր ելնող արևը, առավոտը, թռչունների դայլայլն ու ծաղկած ծառերը, որ մի պահ մոռացար, որ դու կաս:

Չգիտեմ՝  ինչու, բայց ինձ համառորեն թվում է, որ հենց այդ պահերին է ծնվում գեղեցիկը: Ավելին` հենց այդ պահերին ենք ծնվում մենք, ծնվում նորովի, ծնվում հոգեպես…

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ…

Պարզ է, որ գեղեցկությունը արևածագից չի առաջանում ու ոչ էլ ծաղկած ծառերից: Ինչո՞ւ, դե՛, որովհետև շատերն են նայում արևին կամ ծառին՝  անգամ չնկատելով: Բանն այն է, որ արևը կամ ծառը ծնվում են հենց մեր մեջ, որովհետև մենք այդ պահին այնքան ենք տարվում արևածագով կամ ծաղկած ծառով, որ մոռանում ենք մեր գոյության փաստը՝  մեր ներսում ընդունելով նույն այդ արևին, նույն այդ ծաղկած ծառին:

Հասկանո՞ւմ եք…

Նման պահեր հանդիպում են բոլորի հետ, որովհետև դա, առավել քան, բնական ու բնությունից ի վերուստ մեզ տրված երևույթ-պարգև է: Բայց չգիտես՝ ինչու մարդիկ խուսափում են կամ ուշադրություն չեն դարձնում դրան:

Ափսոս, շա՜տ ափսոս…

Մինչդեռ հենց դրանք են այն ակնթարթները, որոնք մարդուն հարուստ են դարձնում` պայծառություն են բերում հոգուն, խաղաղություն՝  սրտին, իմաստություն՝  մտքին: Մարդուն կտրում են իրականությունից, երևակայություն ու թևեր տալիս…

Նման պահերին այնպիսի զգացողություն եմ ունենում, կարծես գլխիցս մի բան իջնում ու ուսերիս վրայից ծանր բեռի նման ընկնում է: Ավելորդ մի բան, որը երկար ժամանակ, չգիտես ինչու, պահել եմ: Պահել եմ ամենայն զգուշությամբ ու համբերությամբ, բայց, որը պարզվում է՝ ոչ միայն ավելորդ է եղել, այլև՝  վտանգավոր…

Վտանգավոր, որովհետև չազատվելու դեպքում դրանք ժամանակի ընթացքում մեծանո՜ւմ-մեծանո՜ւմ, տարածվո՜ւմ-տարածվո՜ւմ են՝ դառնալով հիվանդություն, դժբախտ պատահար կամ վատագույն բնավորություն:

Ժամանակ առ ժամանակ թոթափել է պետք ամե՜ն-ամե՜ն ինչ. հիշողություն, անցյալ, ներկա ու ամենակարևորը՝  ինքդ քեզ: Մինչև քո վրայից չսրբես-չլվաս ինքդ քեզ` չես միանա Աստծուն, գեղեցկությանը, արևին ու ծաղկած ծառին…

Արևը, ծաղկած ծառը, գեղեցիկ ժպիտը, մայրամուտը, մեղեդին ու էլի լիքը բաներ քո ներսում հայտնվելուց հետո սկսում են կամացո՜ւկ-կամացո՜ւկ, տաքո՜ւկ-տաքո՜ւկ տարածվել, ծլարձակել, ճառագայթել` ծաղիկ ու զարդ` Ծաղկազարդ դառնալով…

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ,

Կանաչ ու կարմիր…

Նունե Մ.

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

6 комментариев на «Ծաղկազարդ կամ Ծառ ծաղկեցավ»

  1. Уведомление: Մանկավարժական աշխատողների գարնանային ճամբար — Դասավանդողի մեդիադարակ

  2. Уведомление: Ավագ կամ Մեծ շաբաթ. հոգևոր մտորումներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Հավատն առանց սիրո՝ մարդուն դարձնում է մոլեռանդ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Հավատն առանց սիրո մարդուն դարձնում է մոլեռանդ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Հոգևոր մտորումներ. առողջ եղեք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Սուրբ Հարություն կամ Զատիկ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s