Հոգևոր մտորումներ. առողջ եղեք

29216743_1006794306152359_5369502159941402624_n

Մի բան ասե՞մ: Ես տխրում եմ, ավելին` լրջորեն անհանգստանում եմ, երբ երկար ժամանակ առողջ եմ լինում:

Ինչ ուզում եք ասեք` հիվանդանալու մեջ էլ լավ բան կա: Մտածում եմ, որ ինչ-որ բան այն չէ, թե չէ ինչո՞ւ պիտի չհիվանդանայի:

Նշանակում է` անուշադրության եմ մատնել ինձ կամ էլ բռնություն եմ գործադրել, լռեցրել եմ ցավոտ տեղս, որ հանկարծ գլուխ չբարձրացնի:

Նշանակում է` բանականությամբ ճնշել եմ զգացմունքներս ու խնդրեմ` հիմա հակամարտությունն անխուսափելի է: Նման դեպքերում, որպես հոգևոր մակարդակի ինքնապաշտպանություն ու փրկություն` սովորաբար սկսում է աշխատել մեկ այլ մեխանիզմ և հայտնվում է ինքը` հիվանդությունը:

Այս տարի պահքի շրջանը սկսվեց հիվանդագին վիճակով և ավարտվում է նույն կերպ. կոկորդի ցավ, գրիպ, հազ, գլխացավ, սիրտս էլ ոնց որ էն չի: Հիվանդության ընթացքն ուղեկցվում է արյան ճնշման տատանումներով, ինքնազգացողությունս` ոչ այնքան լավ:

Ֆիզիկական պլանում սա կոչվում է հիվանդություն, հոգևոր մակարդակում` ինքնամաքրում:

Մարդիկ հիվանդ եղած ժամանակ, սովորաբար, վազում են դեղատուն, առնում այս կամ այն դեղահաբը և սկսում վրա-վրա կուլ տալ: Ես էլ եմ այդպես անում, բայց միայն այն ժամանակ, երբ հասկանում եմ, որ այլևս գլուխ չեմ հանում իմ օրգանիզմից` նրանից եկող ազդակներից: Բայց, քանի դեռ իրավիճակը վերահսկելի է, աշխատում եմ թողնել, որ օրգանիզմն ինքն իրենով մաքրվի` ինձ ու իրեն մաքրելով:

Վերջում` երկու ոսկե կանոն ամերիկացի սրտաբան Ռոբերտ Էլիոտից, ով ինֆարկտների կանխարգելման և սրտային անբավարարվածության խնդիրներով զբաղվող ճանաչված մասնագետ է աշխարհում:

Առաջին կանոն` մի՛ անհանգստացեք դատարկ բաների համար:
Երկրորդ կանոն` ամենը դատարկ բաներ են:
Ավագ շաբաթվա նախորդ գրառումները`
Առո՛ղջ եղեք:
Պաչիկներ:
Ձեր` Նունե
Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Հոգևոր մտորումներ. առողջ եղեք»

  1. Уведомление: Սուրբ Հարություն կամ Զատիկ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s