Սուրբ Հարություն կամ Զատիկ

29245388.gif

Պահքն ավարտվե՞ց: Զատվեցի՞նք, բաժանվեցի՞նք, հեռացա՞նք մեղքերից, որպեսզի վերադառնա՞նք առ Աստված:

Հազիվ թե: «Հազիվ թե» եմ ասում, որովհետև պահքը, կներեք, կաշկանդիչ հագուստ չէ և ոչ էլ ինքդ քո վրա բռնանալու միջոց: Ես այսպես եմ հասկանում. եթե այսօր` Զատիկի օրը, մեր մեջ թեկուզ մի կաթիլ Սեր ու Լույս չի ավելացել, ուրեմն մեր արած «զոհողությունները» առ ոչինչ են: Ի՞նչ իմաստ ունի ինքդ քեզ տանջել, զրկել ինչ-ինչ բաներից, եթե արդյունքում` էլ ավելի լավը, էլ ավելի սիրող ու ներողամիտ չենք դառնալու:

Թե՞ պահքի շրջանը բավարար էր, վե՞րջ, ավարտվե՞ց, մեկ էլ գալ տարի՞, հա՞: Ասենք թե ինքներս մեզ համոզեցինք, որ ճիշտը դա է, լա՛վ, ասենք թե կողքիններին էլ համոզեցինք, բայց հո՞ Աստծուն չենք կարող: Միայն թե պետք չէ խորամանկության դիմել` փորձելով ​խաբել: Չի՛ ստացվի:

Ես աշխարհիկ մեկն եմ, հեռու եմ կատարյալ լինելուց, լիքը թերություններ ու բարդույթներ ունեմ: Դավանաբանական թղթեր էլ չեմ կարդացել, կրոնական մեկնություններ` նույնպես: Շատ բաներ չգիտեմ, բայց հասկացել եմ մի կարևոր բան: Մարդն ահռելի, աներևակայելի կարողությամբ օժտված գերճշգրիտ կենսաբանական համակարգիչ է, որը և՛ իրենն է, և՛ իրենը չէ: Իրենն է այնքանով, որքանով նրա մարմնի մի մասն է, բայց և իրենը չէ, որովհետև այն Մարդուց դուրս մի բան է: Էս մեկը հաստա՛տ: Մարդուց դուրս այդ մի Բանը բնության մեջ է, քեզ սիրելի մարդկանց մեջ, նրանց մեջ, ովքեր այս ֆիզիկական աշխարհից հեռացել են: Վերևներում է, ամեն տեղ է ու ամենուր: Ու, եթե դու կարողանում ես «տիրություն» անել քեզնից դուրս եկող այդ ուժին, դու դառնում ես ավելի ուժեղ, ավելի լուսավոր:

Այս ամենին հասնելու համար մի ճանապարհ կա միայն. հարություն առնել, վերադառնալ առ Աստված, ապրել Աստծո մեջ և Աստծո հետ: Մնացածը քո գործը չէ, շարունակությունն իր ճամփան կհարթի ինքնիրեն` անխափան և  գերդիպուկ:

Քրիստոս յարեաւ ի մեռելոց:
Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի:

Ավագ շաբաթվա նախորդ գրառումները`

Ձեր`  Նունե

 

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s