«Ասես բնիկ հայի` Արարատը ձգում, կանչում է ինձ»: Եվգենի Եվտուշենկո
Եվգենի Եվտուշենկոն պոետ է, վիպասան, դրամատուրգ, սցենարիստ, դերասան, խմբագիր, թարգմանիչ և ռեժիսոր։
Պետք չէ վախենալ
Պե՛տք չէ վախենալ խիտ մառախուղից,
Պե՛տք չէ վախենալ դատարկ գրպանից,
Պե՛տք չէ վախենալ լեռնահոսքերից,
Ո՛չ ճահճուտից, ո՛չ կեղտոտ սրիկայից:
Կարողացե՛ք ծիծաղել վախի աչքերին նայելով`
Սեփական վախկոտությունից է միայն պետք վախենալ:
Պե՛տք չէ վախենալ դժվարին խնդիրներից,
Վախենա՛լ է պետք էժանագին հաջողությունից,
Պե՛տք չէ վախենալ ազնվության պատճառով կոտրված լինելուց,
Վախենա՛լ է պետք կեղծ ու կուշտ լինելուց:
Կարողացե՛ք ծիծաղել վախի աչքերին նայելով`
Սեփական վախկոտությունից է միայն պետք վախենալ:
Հեղինակ` Եվգենի Եվտուշենկո, 1978թ.
Աղբյուրը` bards.ru
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: «Պետք չէ վախենալ» – Հայկ Գիլոյան
Уведомление: Կարդում ենք համաշխարհային գրականություն – Գարիկ Բարխուդարյան
Уведомление: Մայիսի 2-8 – Սաթենիկ Հովհաննիսյան
Уведомление: Կարդում ենք արտասահմանյան գրականություն — Անգելինա Ղազարյան