Եթե ուզում ես իսկապես կենդանի լինել, նախ հարկավոր է խաղաղվել…
Խաղաղվելուց հետո քո ներսում փնտրել-գտնել ինքդ քեզ զգալու` կենդանի, զգայուն և ներկա պահի զգացողությունը: Քո ներսում գտիր այն կետը, որտեղ չկան վախեր և անհանգստություն: Այնտեղ միայն խաղաղություն է…
Հենց գտնես այդ լռության կետը` հանգստությունն ու պարզությունը, դու կհասկանաս, որ դա է խաղաղությունը, որ այդ հանգստությունն ու պարզությունը հենց դու ես, որ կաս:
Այդ պահից սկսած դու այլևս չես ուզենա վերադառնալ քո նախկին կարգավիճակին` փորձությունների, վախերի և անվերջ ցանկությունների խառնաշփոթին, որոնք ամբողջ ժամանակ ստիպում էին հանքակտուր վազել ինչ-որ տեղ` հեռանալով ինքդ քեզնից:
Աղբյուրը` Ошо
Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի
Նկարը` Էրիկ Բրունի
Կարող եք ծանոթանալ նաև «Օշո» կայքէջին
Уведомление: Հայոց լեզու․ Բայ – Մերի Թոռունյան
Уведомление: Հայոց լեզու. 04.04.18. Բայ – Սվետլանա Մելքումյան