Ռիչարդ Գիր «Ես քեզ երջանկություն եմ ցանկանում»

uzn_15120418383

«Իմ ընկերոջ մայրը կյանքի ընթացքում հավատարիմ է եղել առողջ ապրելակերպին: Երբեք ոգելից խմիչքներ կամ «վատ» ուտելիք չի օգտագործել, ամեն օր ֆիզիկական վարժություններ է կատարել, եղել է շարժուն և ակտիվ, կանոնավոր կերպով ընդունել է բժշկի նշանակած սննդի հավելումները, երբեք առանց արևայրուքի դեմ միջոցների դուրս չի եկել, դուրս գալուց էլ` հնարավորինս կարճ ժամանակով: Մի խոսքով` որքան հնարավոր է` հոգ է տարել իր առողջությանը:

Այժմ նա 76 տարեկան է, ունի մաշկի և ոսկրածուծի քաղցկեղ, ծանր տեսակի օստեոպորոզ:

Իմ ընկերոջ հայրը սիրում է ուտել խոզապուխտ, յուղոտ և ճարպոտ ուտելիքներ: Երբեք, բառացիորեն`​ երբեք սպորտով չի զբաղվել, ամառները արևի տակ վառվել է` մաշկը փոխելու աստիճան, ըստ էության, նա կյանքն ապրել է ամբողջությամբ, ոչ թե շրջապատի մարդկանց խորհրդով:

Այժմ նա 81 տարեկան է, և բժիշկն ասում է, որ ունի երիտասարդի առողջություն:

Մարդի՛կ, դուք չեք կարող թաքնվել ձեր թույնից: Այն կա, և կգտնի ձեզ, այնպես որ, ինչպես ասում է իմ ընկերոջ մայրը. «Եթե ես իմանայի, որ իմ կյանքն այսկերպ կավարտվեր, ես այն կապրեի ամբողջությամբ` վայելելով այն ամենը, ինչն ինձ արգելում էին անել»:

Մեզանից և ոչ մեկը այստեղից կենդանի դուրս չի պրծնի, այնպես որ, խնդրում եմ, դադարե՛ք ինքներդ ձեզ որպես մի ինչ-որ երկրորդական բանի վերաբերել: Կերե՛ք համեղ ուտելիք: Ման եկե՛ք արևի տակ: Թռե՛ք օվկիանոսի մեջ: Արտահայտե՛ք այն թանկագին ճշմարտությունը, որ պահում եք ձեր սրտում: Եղե՛ք հիմար: Եղե՛ք բարի: Տարօրինա՛կ եղեք:

Մնացածի համար պարզապես ժամանակ չկա»:

Աղբյուր` Ричард Гир

Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s