Այնպիսին եմ, ինչպիսին եմ

poppy_flower_nature_219157

Ինչ որ չեմ հիշում՝  երբևէ վախեցած լինեմ կարծիք հայտնելուց կամ համապատասխան վերաբերմունք ցույց տալուց: Սովորաբար ասում եմ այն, ինչ մտածում եմ: Անում եմ այն, ինչը համարում եմ ճիշտ: Եղե՞լ են դեպքեր, երբ հետո կարծիքս փոխել եմ: Իհարկե՛, եղել է: Բայց փոխելուց հետո էլ չեմ փոշմանել, առավել ևս չեմ ամաչել իմ ասածի և արածի համար, որովհետև ասել և արել եմ այն, ինչը ճիշտ եմ համարել, ոչ թե այն, ինչը ճիշտ է համարվում: Սխալվե՞լ եմ, այն էլ ինչքա՜ն:

Համենայն դեպս, ինչ էլ լինի, աշխատել և աշխատում եմ ինքս ինձ չկեղծել: Ինձ համար նման դիրքորոշումը սկզբունքային կարևորություն ունի և շարունակում է մնալ այդպիսին՝ անկախ հետևանքներից, անկախ մարդկանց` իմ նկատմամբ ունեցած վերաբերմունքից, անկախ ամեն ինչից:

Ինչ հիշում եմ՝ երբևէ չեմ ունեցել հերոսներ և կուռքեր, հիմա էլ չունեմ: Այո՛, հիացել և շարունակում եմ հիանալ այն մարդկանցով, ում համարել և համարում եմ հիացմունքի արժանի: Խոսքին, կներեք, այդքան էլ մեծ նշանակություն չեմ տալիս, որովհետև կարելի է գեղեցկախոսել, բայց իրականում խոսքից գործ անցումն այդպես էլ չապահովել, ասել է թե՝ խոսքը գործ չդարձնել:

Թեև ճշմարտության առաջ չմեղանչելու համար պիտի ասեմ, որ մարդկանց ընկալում եմ ո՛չ նրանց խոսքով, ո՛չ արած գործով, ո՛չ էլ ուղարկված ժպիտներով: Ինչևէ, դա կարևոր չէ:

Հա՛, չմոռանա՞մ հանկարծ`​ քաղաքականությունից խելքս չի կտրում, համ էլ վատ ցուցարար եմ: Մի խոսքով` այնպիսին եմ, ինչպիսին եմ: Ասեմ ավելին` այս պահին փոխվելու մտադրություն չունեմ, հետո` չգիտեմ, չեմ կարող ասել: Այնպես որ, ուզում եք ընդունեք, ուզում եք` չէ: Կամքը Ձերն է, որոշումը` նույնպես:

Նունե

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Այնպիսին եմ, ինչպիսին եմ

  1. Уведомление: ՀՀ քաղաքացու իմ դիրքորոշումը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s