Ռաբինդրանաթ Թագոր, արձակ բանաստեղծություններ

30710566_1793368004018265_6477015754171482112_n

Մայիսի 7-ին ծնվել է հնդիկ բանաստեղծ Ռաբինդրանաթ Թագորը, իմ Թագորը…

Արձակ բանաստեղծություններ

Անջատման ցավն այս տարածվում է աշխարհով մեկ`

Անծայրածիր երկնքում ստեղծելով անհամար պատկերներ…

Անջատման տխրությունն այս ամբողջ գիշեր լո՜ւռ նայում է մի աստղից մյուսը`

Մթնշաղին ներդաշնություն ստեղծելով հուլիսյան անձրևից խշշացող տերևների մեջ…

Համապարփակ վիշտն այս սկզբնավորում է սեր և ցանկություն, տառապանք և ուրախություն,

Այդ նա՛ է հավերժորեն հալչում` պոետի իմ սիրտը երգեր լցնելով…

*****

Ամբողջ կյանքում իմ երգերը փնտրեցին քեզ.

Այդ նրա՛նք ինձ դռնեդուռ գցեցին, նրա՛նց միջոցով ես աշխարհը ճանաչեցի,

Այդ նրա՛նք ինձ ամեն ինչ սովորեցրին և ցույց տվեցին գաղտնի ուղիներ,

Նրա՛նք իմ աչքերում, իմ սրտի հորիզոնում բացեցին բյուրավոր աստղեր,

Նրա՛նք ինձ բացահայտեցին երկրային վայելքների և տառապանքի առեղծվածներ,

Եվ ի՞նչ դարպասների մոտ հասցրին մայրամուտին` իմ ուխտագնացության ավարտին…

*****

Ես քեզ կզարդարեմ ավարներով, ծաղկեպսակներով իմ պարտության,

Իմ ուժերից վեր է ինձ թաքցնել անվերապահ պարտությունից,

Ես լավ գիտեմ` հպարտությունն իմ կխորտակվի,

Իսկ կյանքն անչափելի ցավի մեջ կփշրի շղթաները,

Եվ ավերված սիրտն իմ կհեկեկա երգեր`

Նման դատարկ եղեգի, և քարը կհալչի արցունքներից,

Ես լավ գիտեմ`լոտոսի հարյուրավոր թերթիկներ չեն կարող

Փակ մնալ ընդմիշտ. մեղրը կծորա գաղտնի,

Կապույտ երկինքը հայացքն ինձ կդարձնի և կհորդորի լռել.

Ինձ ոչի՛նչ չի մնա, ոչի՛նչ, և ես մահը կընդունեմ քո ոտքերի մոտ…

*****

Երբ ես ղեկը թողնեմ` քո վերցնելու ժամանակը կգա,

Այն, ինչ պիտի լինի` կլինի. զուր է պայքարը,

Այնժամ սիրտը լուռ կհաշտվի իր պարտության հետ,

Եվ երջանկությունը կկանգնի քեզ համար նախատեսված տեղում,

Իմ ներսի ճրագները կամացո՜ւկ կմարեն քամու ամեն շնչի հետ,

Փորձելով վառ պահել իմ լույսը` ես կմոռանամ ամեն ինչ,

Բայց այս անգամ ես իմաստուն կգտնվեմ.

Կսպասեմ մթության մեջ` հատակին փռելով իմ գորգը.

Երբ քեզ հարմար է, Տե՛ր, լուռ արի և նստիր այստեղ…

Աղբյուրը`  https://www.facebook.com/RabindranatTagor

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Ավելին ընթերցելու համար կարող եք ծանոթանալ  «Թագոր» կայքէջին

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s