Բարի եղեք` մի մեղադրեք…

32948677_1712340728858528_3677370180159143936_n

Մարդիկ կան, ովքեր մշտապես ձգվում են արտաքին աշխարհ, քայլում են աշխարհի հետ համահունչ, ապրում են մարդկանց կողքին և նրանց հետ և, երբ հասնում է ժամանակը` ծաղկում են ու բացվում դրսում ` աշխարհին ու մարդկանց ի տես: Նրանք աշխարհի և մարդկանց համար տեսանելի են և հասանելի:

Մարդիկ էլ կան, ովքեր ճյուղավորվում են իրենք իրենց ներսում, իրենք իրենց ժամանակ առ ժամանակ պարտադրո՛ւմ են աշխարհ մտնել, ստիպո՛ւմ են քայլել մարդկանց կողքին և նրանց հետ և, երբ հասնում է ժամանակը`​ ծաղկում ու բացվում են ներսում` աշխարհին անտես և մարդկանց աչքից հեռու…

Ի դեպ, գիտե՞ք` մարդու հոգին էլ հոտ ունի: Ուղղակի մարդու հոգու բույրը կախված է, թե մարդն ինչպես է իր օրն ապրել և, թե ինչով է այն լցրել…

Որոշե՛ք` դուք ո՞ր տեսակին եք պատկանում և ամենակարևորը` մի՛  մեղադրեք նրանց, ում ծաղկունքը ձեզ համար տեսանելի չէ: Չէ՞ որ դուք չգիտեք` ի՜նչ բողբոջներ են պայթում նրանց հոգիներում…

Դե, ուրեմն, ի սեր Աստծո, բարի եղեք` մի՛  մեղադրեք:

Ն.Մ.

 

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s