Օշո «Բացի քեզանից»

25498253_942593605893882_7592845822720701482_n.jpg

Անկախ ամեն ինչից` փորձեք 24 ժամվա ընթացքում ընդունել այն ամենը, ինչ տեղի կունենա ձեզ հետ: Եթե ինչ որ մեկը ձեզ վիրավորում է, ընդունեք առանց արձագանքելու և հետևեք, թե ինչ է տեղի ունենում: Հանկարծ դուք սկսում եք զգալ էներգիայի հոսք, որը առաջներում երբեք չեք զգացել: Երբ որևէ մեկը ձեզ վիրավորում է, սովորաբար, թուլություն եք զգում, դուք կորցնում եք հանգստությունը և սկսում եք մտածել ինչպես այդ մեկից վրեժխնդիր լինել: Այդ մարդը կեռիկի նման կպչուն է ձեզնից, և դուք սկսում եք շրջաններ գծել նրա շուրջբոլորը: Օրեր, գիշերներ, ամիսներ, տարիներ շարունակ դուք չեք կարողանում քնել և վատ երազներ եք տեսնում: Լինում է, երբ մարդիկ մի ինչ-որ ապուշ անհեթեթության պատճառով իրենց ամբողջ կյանքն են կորցնում, ինչ է թե ինչ-որ մեկը վիրավորել է իրենց:

Ետ նայեք անցյալին և նման բան հաստատ կհիշեք. դուք փոքր երեխա էիք, և ուսուցիչը դասարանում բոլորին, այդ թվում և ձեզ,  «ապուշ» անվանեց: Դուք մինչև հիմա հիշում եք դա և պահում վիրավորանքը: Հայրը ինչ-որ բան ասաց…ձեր ծնողները վաղուց մոռացել են, եթե անգամ դուք նրանց հիշեցնեք այդ մասին, նրանք չեք հասկանա` խոսքն ինչ մասին է: Մայրը ձեզ այնպես չնայեց, և այդ վերքը` բաց, կենդանի, ապրում է մինչև օրս ու, եթե ինչ-որ մեկն անդրադառնա դրան` դուք միանգամից կպայթեք: Չօգնե՛ս, որ այդ վերքն ավելի մեծանա: Թույլ չտա՛ս, որ այն հոգին նվաճի: Հասի՛ր արմատներին, եղի՛ր ամբողջական:

24 ժամ, ընդամենը 24 ժամ, ինչ էլ որ պատահի, փորձիր չարձագանքել և չդիմադրել:

Դուք կզգաք էներգիայի նոր ալիք, այնպիսին, ինչպիսին երբեք չեք ունեցել, նոր տիպի կենսական էներգիայի ուժի հոսք, որը բխում է խորքից` արմատներից: Ձեզնից պահանջվում է պարզապես ճանաչել, զգալ այդ համը և մեկ էլ այն, թե ինչպես է ձեր կյանքը փոխվում: Դուք կսկսեք ծիծաղել այն բոլոր կատարյալ հիմարությունների վրա, որոնք ամբողջ ընթացքում ձեզ զբաղեցրել են, ծիծաղել բոլոր տեսակի վիրավորանքների, ձեր հակադարձումների, վրեժխնդրության վրա, որոնցով դուք թունավորել եք ձեզ:

Ոչ ոք չի կարող քեզ կործանել… քեզանից բացի:

Ոչ ոք չի կարող քեզ փրկել….քեզանից բացի:

Աղբյուրը` Ошо

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև  «Օշո» կայքէջին

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

5 отзывов на “Օշո «Բացի քեզանից»

  1. Уведомление: Օշո «Բացի քեզանից» | Բարի գալուստ Էլյա Գրիգորյանի բլոգ․ 2-5 տարեկանների խումբ

  2. Уведомление: Օշո «Բացի քեզանից».վերլուծություն — Վարդ Օսիպովա

  3. Уведомление: Օշո 《Բացի քեզնից》 — Բարի գալուստ Նելլի Պողոսյանի բլոգ

  4. Уведомление: Ծովինար Սարգսյան

  5. Уведомление: Դաստիարակի մանկավարժական հմտությունների ու կարողությունների գնահատման թերթիկ – Հասմիկ Նազարյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s