Մարդկանց մեծամասնության խնդիրն այն է, որ իրենք իրենց չափազանց լուրջ են վերաբերվում:
Լուրջ մարդը մեռած մարդ է: Նրան օտար է գիտակցության ճկունությունը և ինքն իրեն տարբեր կողմերից դիտելու կարողությունը: Լուրջ մարդը ձգտում է մեն մի` լուրջ մարդու դերի և ժամանակի ընթացքում դանդաղորեն ծածկվում է ժանգով: Նա խորապես և լրջորեն հավատում է իր կյանքի յուրաքանչյուր եզրահանգմանը` ամուր կառչելով դրան: Եվ ցանկացած մեկը, ով կասկածում է, դառնում է նրա թիվ մեկ թշնամին:
Լուրջ մարդը ընդունակ չէ ընդունել, որ աշխարհի և ինքն իր մասին ունեցած բոլոր պատկերացումները, ինչպես նաև իր արարքներն ու գործողությունները գիտակցության ավտոմատ խաղ է, որի միակ խնդիրը էներգիա խնայելը և գոյատևում ապահովելն է:
Քանի դեռ մարդը խորին համոզմունք ունի առ այն, որ ինքը միշտ ճիշտ է և, որ իր տեսլականը իրադրության միակ հնարավոր տարբերակն է` նա զարգանալու տեղ չունի: Զարգանալու համար պետք է կարողանալ դուրս գալ սեփական դերից և կյանքն ընդունել որպես մշտական էքսպերիմենտ` անհայտ նախնական տվյալներով և անհայտ վերջնամասով: Եվ հասկանալ, որ միակ բանը, որն իսկապես պետք է անել այս աշխարհում` ինքն իրեն առավելագույն կերպով անլուրջ վերաբերելն է: Այդ դեպքում ցանկացած իրավիճակում` խաղ, էքսպերիմենտ, դուք ազատ եք անել այն, ինչ ուզում եք անել, այդ թվում` ազատ եք և ձեր խաղի հետևանքների հարցում:
Այդ դեպքում ցանկացած գաղափար, ինքնակերտման ցանկացած կերպար, ցանկացած սկզբունք, ցանկացած հետաքրքրություն, մտադրություն, նպատակ, բնավորություն` միայն խաղ է, որը բացում է խաղացողի հնարավորությունները, զարգացնում է ամենատարբեր գործիքները` սեփական կյանքը լիարժեք ապրելու համար: Մի բան, որ իրեն չի կարող թույլ տալ լուրջ մարդը: Նրա ունեցած միակ ամենակարևոր դերն ինքն իրեն և ուրիշների դատապարտումից խուսափելն է: Հենց սրա շուրջ է կառուցված լուրջ մարդու ամբողջ կյանքը:
Աղբյուրը` Нина Рубштейн
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Նինա Ռուբշտեյն» կայքէջին