Չակ Հիլիգ «Սերմեր հոգու համար»

chuck-hillig

Չակ Հիլիգը (Chack Hillig) ժամանակակից հոգևոր ուսուցիչ է: Նա ամերիկացի հոգեթերապևտ է, մի քանի գրքերի հեղինակ: Հիլիգի գրքերում միահյուսված են արևելյան փիլիսոփայությունը և արևմտյան հոգեբանությունը: Պարբերաբար հանդես է գալիս դասախոսություններով, հեռուստատեսային և ռադիո ելույթներով: Հայտնի է նրա «Սերմեր հոգու համար» գիրքը, որից էլ թարգմանաբար ներկայացնում ենք մի հատված:

Սերմեր հոգու համար

Քո կյանքի ուղին շարունակական ուխտագնացություն է` մի սուրբ վայրից մյուսը, իսկ այդ սուրբ վայրերը իրար կապող ճանապարհը, որով դու քայլում ես` սրբազան արարողություն:

Քո կյանքը աներևակայելի արժեքավոր նվեր է, որ դու կրում ես քո ներսում: Ինչպիսին էլ որ այն լինի տվյալ պահին, միևնույնն է, դու հիմա կանգնած ես սուրբ տաճարում: Եվ այդ տաճարի Սրբության Սրբոցը իրականում քո սիրտն է…

Ոչ ոք չի դատում նկարչի նկարած կտավը, քանի դեռ հեղինակն այն չի ավարտվել: Նույն կերպ և քո կյանքն է արվեստի անավարտ գործ, այնպես որ, խիստ մի՛ դատիր, քանի դեռ այն չի ավարտվել: Դու կկարողանաս ավելի շատ հաճույք ստանալ Կյանքի Մեծ խաղից` անմոռանալի դերակատարում ունենալով շրջապատող մարդկանց մելոդրամաներում, եթե ինքդ որոշես քո դերը…

Մի՛ փորձեք օգնել մարդուն` նրա փոխարեն կատարելով ներքին աշխատանք: Դուք միայն կնվազեցնեք նրա ուժը` խոչընդոտելով թաքնված ներուժի զարգացումը: Դրա փոխարեն թույլ տվեք, որ նա պատրաստ լինի ընդունել իր ամբողջական և լիակատար ձախողումը…եթե անկումը հենց այն է, ինչ նրան պետք է:

Իսկ, եթե դու կրկին և կրկին մարդուն հենակ առաջարկես, նա, անշուշտ կսկսի կաղալ…

Քո զգացմունքները պրոբլեմներ չեն, հաղթահարում պահանջող խոչընդոտներ էլ չեն և ոչ էլ դժվարություններ, որոնցից հարկավոր է փախչել: Դրանք քո ճանապարհին որոշակի նպատակով առաջացած երևույթներ են, որոնք քեզ  փորձառություն են բերում: Միայն թե չմտածես դրանք մերժել: Եթե դու այդ զգացմունքներին բանի տեղ չդնես, դրանք քեզ հանգիստ չեն տա: Օրինակ՝  եթե դու արհամարհում ես զգացմունքը, որը կանգնած է քո սրտի շեմին, այն, անշուշտ, քեզ կպատժի անհարգալից վերաբերմունքի համար: Ինչ-որ ժամանակ դրանք կթաքնվեն քո ենթագիտակցության շերտերում, բայց, երբ վերադառնան (իսկ նրանք անպայման վերադառնում են), հետները կբերեն իրենց ընկերներին ևս…

Աղբյուր՝   Чак  Хиллиг «Семена для души»

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s