Նիլ Դոնալդ Ուոլշ «Օրհնիր ցանկացած հարաբերություն»

32155020_1815383851816680_3835714483217498112_n

Մարդկային փոխհարաբերությունները մշտապես ստուգվում են` դու էլ ինչ կարող ես անել, հետևողականորեն քեզ դրդում են ստեղծել, արտահայտել և փորձարկել սեփական փորձի շնորհիվ ի հայտ բերած քո բարձրագույն որակները, զարգացնել աշխարընկալման քո կարևորագույն հատկությունները, կատարելագործել ինքդ քո նկատմամբ ունեցած առավել զարմանահրաշ պատկերացումները: Ուրիշ ոչ մի տեղ դու ինքդ քեզ չես կարող բացահայտել այդ աստիճան ակնհայտ, որքան մարդկանց հետ հարաբերվելիս: Ավելին` իրականում դու ընդհանրապես չես կարող այս ամենը իրագործել հարաբերություններից դուրս:

Հետաևաբար, օրհնի՛ր ցանկացած հարաբերություն և ընդունի՛ր որպես նշանակալից դիպվածք, որովհետև այն «ով ես դու հիմա և ինչպիսին ես ուզում դառնալ» կարգախոսն է ձևավորում:

Եվ ընդհանրապես, ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան փորձիր չընդունել որպես թշնամի կամ անգամ` խնդիր: Բոլոր խնդիրներն աշխատիր ընկալել որպես հնարավորությունների զարգացման միջոցներ:

Մարդկանց մեծամասնությունը հարաբերությունների մեջ է մտնում հիմնականում օգուտ ունենալու նպատակով, այլ ոչ թե հարաբերությունների ծանրության տակ մտնելու համար: Ցանկացած հարաբերությունների նպատակը հետևյալն է` որոշել, թե քեզ ինչ չափով կուզեիր «ներկայացնել», այլ ոչ թե ինչ չափով ուրիշ մեկին կուզեիր գրավել և պահել:

Ռոմանտիկ է հնչում, երբ դու ասում ես, որ այժմ, երբ մտերիմ մարդը քո կյանքում տեղ ունի` դու քեզ առավել ամբողջական ես զգում: Բայց և հիշիր` հարաբերությունների նպատակը ոչ թե այն է, որ լինի մեկը, ով կկարողանա քեզ ամբողջական դարձել, այլ այն, որ լինի մեկը, ում հետ դու կկիսես քո ամբողջականությունը:

Մարդկանց հետ հարաբերվելիս` երբեք և ոչինչ մի արեք պարտքի զգացումից դրդված: Ինչ որ անելու լինես` արա գիտակցումով, որ այդ կերպ հրաշալի հնարավորություն ես ստանում ներկայացնելու քո պատկերացումները և, որ դու որոշել ու դարձել ես նա, Ով Իրականում Կա:

Աղբյուր`  Нил Уолш: Беседы с Богом. Необычный Диалог

Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև՝  «Նիլ Դոնալդ Ուոլշ» կայքէջ

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

3 отзыва на “Նիլ Դոնալդ Ուոլշ «Օրհնիր ցանկացած հարաբերություն»

  1. Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ

  2. Уведомление: Դասարանական ախատանք | Հռիփսիմե Գալստյանի բլոգ

  3. Уведомление: «Հոգևոր ընթերցումներ»… — Անի Արղության

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s