Ե՞րբ ես վերջին անգամ զգացել, որ քո Հոգին արտահայտում է քեզ:
Ե՞րբ ես վերջին անգամ արտասվել ուրախությունից,
Իսկ բանաստեղծություններ գրե՞լ,
Երաժշտությո՞ւն հորինել,
Պարե՞լ անձրևի տակ,
Կարկանդա՞կ պատրաստել,
Նկարե՞լ ինչ-որ բան,
Կոտրված որևէ իր սարքե՞լ,
Համբուրե՞լ երեխայի,
Կատվին փաղաքշե՞լ,
Լեռներ մագլցե՞լ,
Մերկ լող տվե՞լ,
Դիմավորե՞լ արևածագ,
Արշալույսի հետ զրուցե՞լ,
Շփվել բնության հե՞տ,
Փնտրե՞լ Աստծուն,
Ե՞րբ ես վերջին անգամ լռության մեջ նստել մենակ,
Ու ճամփորդել քո Էության խորքերում:
Իսկ ե՞րբ ես վերջին անգամ քո Հոգուն ասել բարև:
Աղբյուրը՝ Нил Доналд Уолш
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝ «Նիլ Դոնալդ Ուոլշ» կայքէջին