Ամառը ինչպես ծորացող մեղր

The freshness of the children rural in the rainy season.

Ամռանը տարածությունը աստիճանաբար մեծանում է` դառնալով մածուցիկ և սաթե, ինչպես ծորուն մեղրը:

Շրջապատում փոքր-ինչ դանդաղում է վազքը, փոխվում է ռիթմը, մեծանում է ամպլիտուդը: Միանգամայն ուրիշ ժամանակ, որն ուզում ես ապրել անշտապ` խորհելով, ճմլկոտելով և ըմբոշխնելով: Ապրել` ինչպես երկար սպասված արձակուրդ: Բոլոր մտքերը ամռան վերջում հասունանում են և ինչպես պտուղներ լցվում են նոր հյութով, հանգիստ ուրախությամբ և գոհունակությամբ: Այդ ընթացքում երիտասարդ վարսանդը վստահորեն բողբոջում է կասկածների միջով` լցնելով դատարկությունը և ներքին այգու բացերը:

Ամռան սկզբին դու դեռ ազատվում ես կյանքը մեռցնելու ձանձրույթից: Եվ քո` ժամանակի միջից դուրս գալն այնքան էլ նկատելի չէ և ոչ էլ այնքան կանխատեսելի: Դեռ հնարավոր է ավելացնել, մեծացնել և կուտակել:  Թեև դա ամենամեծ պատրանքն է, ամենախորամանկ հնարքը, որ մենք ներում ենք ամռանը ` նրա առատաձեռն խոստումների և մեր սեփական հույսերի դիմաց:

Մահ, ծերություն, անցողիկ կյանք. ամռանը այս ամենը չափազանց անպետք բաներ են, չափազանց անտեղի: Ամռանը բոլորը փոքր-ինչ ջահել են, մի քիչ ավելի վստահ, ավելի երջանիկ (ամեն դեպքում ուզում եմ այդպես մտածել):

Ամառը, ինչպես հոգատար այգեպան, հասունացնում և  խնամում է մեզ` հեռու պահելով շտապողականությունից և տագնապներից, աղմուկից և հուսահատությունից: Մեր ներսի խավարը լցնում է արևով` ջանալով մեր ներքին սառույցը հալեցնել:

Եվ երբ փարատվում է այդ խավարը և հալվում է սառույցը` ձեր վախերից ծնված բոլոր հրեշները նահանջում են: Շնչելը հեշտանում է, ժպիտը` պայծառանում, սիրելն ավելի բնական է դառնում, իսկ հավատալը` ավելի դյուրին:

Եվ մենք կրկին դառնում ենք զորավոր և անմահ:

Մի ամբողջ հավերժություն:

Մինչև աշուն:

Աղբյուրը` Елена Касьян

Լուսանկարի հեղինակ` Visoot Uthairam

Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s