Նելսոն Հոլիլալա Մանդելա

Nelson Mandelan2009 թ. հուլիսի 18-ը՝ Մանդելայի ծննդյան օրը, ՄԱԿ-ը հռչակել է Նելսոն Մանդելայի միջազգային օր: 

1918 թվականի հուլիսի 18-ին ծնվել է Նելսոն Մանդելան: Մանդելան, թերևս, մոլորակի ամենահայտնի և համաշխարհային պատմության մեծագույն մարդկանցից մեկն է, մարդու իրավունքների ակտիվ պաշտպան, Նոբելյան մրցանակի դափնեկիր, Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահը: Նա լեգենդ էր դեռևս կենդանության օրոք: «Ազատ լինելու համար պետք է ոչ միայն դեն նետել շղթաները, այլև հարգել և ազատության հնարավորություն տալ ուրիշներին: Ես պայքարել եմ սպիտակների իշխանության դեմ, պայքարել եմ նաև սևերի իշխանության դեմ: Իմ իդեալն է ազատ, ժողովրդավարական հասարակության ստեղծումը, որտեղ բոլոր մարդիկ ապրում են ներդաշնակ, և որտեղ բոլորն ունեն հավասար հնարավորություններ: Դա այն իդեալն է, հանուն որի ես ապրում եմ: Եվ եթե պետք լինի, հանուն նրա ես պատրաստ եմ մեռնելու: Մեզանից յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն հարց տա. արե՞լ եմ ես ինձնից կախված ամեն բան, որ իմ քաղաքում, երկրում կայուն խաղաղություն և բարգավաճում տիրի:»: Նելսոն Մանդելա

Մտքեր Նելսոն Մանդելայից

Կրթության մասին

Կրթությունն ամենահզոր զենքն է, որի օգնությամբ հնարավոր է փոխել աշխարհը:

Արժեքների մասին

Մեր կյանքում կարևոր է ոչ այնքան մեր սեփական գոյության փաստը, որքան այն ամեն դրականը, որ մենք կարող ենք տալ մարդկանց. հենց այդ փաստն էլ որոշիչ ու կարևոր է դարձնում մեր կյանքը:

Ժամանակի մասին

Ես երբեք չեմ մտածում իզուր կորցրած ժամանակի մասին: Ես պարզապես իրականացնում եմ ծրագիր, որովհետև այն կա: Այն նախատեսված է հենց ինձ համար:

Երբեք չհանձնվելու մասին

Ամենամեծ արժանիքը երբեք չընկնելու մեջ չէ, այլ՝ ամեն անգամ ընկնելուց հետո վերստին բարձրանալու մեջ:

Գրելու մասին

Լավ գրելաոճը հիշեցնում է մեր կյանքի ամենաերջանիկ պահերի մասին, մեր արյանն ու մեր հոգուն փոխանցում է ազնիվ գաղափարներ, այն կարող է ողբերգությունը փոխակերպել հույսի հաղթանակի:

Բնավորության մասին

Զարգանալու ճանապարհին մենք պետք է դասեր քաղենք ինչպես դրական, այնպես էլ բացասական փորձից:

Համբերության և համառության մասին

Յուրաքանչյուր բարձունք նվաճելուց հետո մարդը կարծում է, որ դեռ էլի գագաթներ ունի հաղթահարելու: Նման պահերին ես մնում եմ նույն տեղում, որպեսզի հանգստանամ, որպեսզի վայելեմ փառավոր հեռանկարը, որպեսզի ետ նայեմ իմ անցած ճանապարհին: Բայց այս ամենի համար ես ունեմ ընդամենը մի պահ, որովհետև ազատությունը մենք ձեռք ենք բերում պատասխանատվության արդյունքում, և ես չեմ համարձակվում կանգ առնել, որովհետև իմ երկար ուղին դեռ չի ավարտվել:

Լեզվի մասին

Առանց լեզվի մենք չենք կարող խոսել ու հասկանալ մարդկանց, ոչ մեկը չի կարող հուսալ ու ձգտել, ընկալել իր պատմությունը, գնահատել իր պոեզիան և վայելել երգեր:

Քաջության մասին

Քաջությունը վախի բացակայությունը չէ: Քաջությունն ինքն իր նկատմամբ եղած հաղթանակն է: Քաջ մարդը նա չէ, ով չի վախենում, այլ նա, ով հաղթահարել է իր վախը:

Նախագահության մասին

Իմ երկրում դու սկզբում հայտվում ես ճաղավանդակների ետևում, ու հետո նոր միայն դառնում նախագահ:

Նյութը և լուսանկարը` ֆեյսբուքից

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Մանդելայի մասին գրվել են գրքեր, հոդվածներ, նկարահանվել ֆիլմեր, հաղորդումներ: Նրա մասին պատմող գեղարվեստական ֆիլմը կոչվում է Invictus» (Անհնազանդը), էկրան է բարձրացել 2009 թ.: Գլխավոր դերում` Մորգան Ֆրիման:

Բրիտանիայում բնակվող սևամորթ տղայի «Գունավոր անկեղծությունը» ՄԱԿ-ի կողմից առաջադրվել է որպես 2006 թ. լավագույն բանաստեղծություն:

Գունավոր անկեղծություն
Երբ ես ծնվեցի, սև էի:
Եվ մեծացա ես՝ մնալով սև:
Երբ ես երկար եմ մնում արևի տակ, ես սև եմ:
Եվ անգամ այն ժամանակ, երբ մեռնեմ, սև եմ լինելու:
Իսկ դուք, սպիտակամորթներդ…
Երբ ծնվում եք, վարդագույն եք:
Մեծանալով՝ դառնում եք սպիտակ:
Արևի տակ երկար մնալուց կարմրում եք:
Երբ ցուրտ է՝ կապտում եք:
Երբ վախենում եք՝ դեղնում եք:
Իսկ երբ մահանաք՝ մոխրագույն եք դառնալու:
Եվ դուք դեռ անվանում եք ինձ «գունավո՞ր»:

Ն.Մ.

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Նելսոն Հոլիլալա Մանդելա»

  1. Նունե Մովսիսյան:

    Չարժե ակնկալել, որ մարդիկ, զրկված լինելով ձայնի իրավունքից, կշարունակեն վճարել կառավարության հարկերը, որը ոչ մի կերպ չի արձագանքում նրանց: Մանդելա

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s