Օգոստոսի 15-ին ծնվել է Վահագն Դավթյանը:
Ծաղիկների խոսք ու շշուկ,
Ծաղիկների դող է այնտեղ,
Մեկը` ծիծաղ, մեկը` թախիծ,
Մեկը` կերոն, մեկը` կանթեղ…
Գտնեմ ծաղիկն ամենաբիլ`
Մթնշաղի շաղի շուրթին,
Ու երկյուղած նայեմ անվերջ,
Նրա շաղին ու կապույտին:
Թող նա դողա հայացքիս դեմ
Որպես թրթիռ, որպես աղոթք…
Ու զարմանամ, ու զարմանամ
Այդ կապույտով ու այդ շաղով…
1977թ.
Աղբյուրը` «Վահագն Դավթյան» ֆեյսբուքյան էջից
Կարող եք ծանոթանալ նաև՝ Վահագն Դավթյան, բանաստեղծություններ