Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2018

Իմ հուլիս-օգոստոսը

Ահա և մենք չորրորդ անգամ`​ նույն ամսի նույն օրը հանդիպեցինք: Եվ ես, ինչ խոսք, ուրախ եմ այս հանդիպման համար: Պապս կասեր` լազաթ է, որ խըտ իրուր ենք (իրար հետ): Շնորհակալ եմ և խոնարհումս, սիրելի ընթերցող: Առանց քո գոյության` ուղղակի անիմաստ կլիներ այս ամենը գրելը:

Իմ այս տարվա հուլիս-օգոստոսը, ընդհանուր առմամբ, սիրուն, խաղաղ, քաղցր` մեղրի նման ծորացող ամիսներ էին:

Հուլիսը սկսվեց Կիլիկիա-Կապադովկիա ուխտագնացությամբ: Գնալուց առաջ փորձել էի ուսումնասիրել-պարզել անցնելիք ուղին, իսկ, ահա, գալուց հետո հավաքեցի, ընդհանրացրի տպավորություններս: Չհաշված Վրաստան-Հայաստան սահմանային բարբարոս ճանապարհի տհաճ ապրումները` մնացած ամեն ինչ հրաշալի էր (ըհը, հիշեցի թե չէ, մեջքս սկսեց ցավել):

Ինքնակրթության սքանչելի ժամեր, օրեր ունեցա: Տարիներ շարունակ ուսումնասիրել էի Սերգեյ Լազարևի, Լուիզ Հեյի, Վալերի Սինելնիկովի, Սուդգուրույի գրքերը: Վերջապես համարձակությունս հերիքեց այս հեղինակներին մայրենի լեզվով ներկայացնելու: Ապրեմ ես:

«Հայկական կակաչը» մշակութային կայքում իր չափազանց կարևոր տեղը գտավ «Հոգևոր գրադարակ» էջը: Էջը բացառիկ է նրանով, որ հայալեզու համացանցում մեկտեղում- ներկայացնում է ժամանակակից հոգևոր ուսուցիչների գործերից թարգմանություններ:

Ինձ համար բացահայտում էր Կարլոս Կաստանեդա գրողը: Ափսոս, հայերեն ոչինչ չգտա: Դե, իսկ Օշո Ռաջնիշը և Անտոնի Սուրոժսկին կայքի մշտական ուղեկիցներ են դարձել:

Ինչքան էլ արտաքինից ես խաղաղ մարդ եմ երևում, պիտի խոստովանեմ, որ ներքուստ ամենևին այդպիսին չեմ: Ժամանակ առ ժամանակ արժեքների վերանայման բարդ համակարգ է սկսում աշխատել. ներսումս արագորեն սկսում են փլուզվել կարևորագույն բաներ: Ընթացքը, սովորաբար, ուղեկցվում է կամ նախաինֆարկտային իրավիճակով, կամ էլ օրգանիզմում հերթական քաղցկեղածին (լավագույն դեպքում` նախաքաղցկեղածին) վիրուսի հայտնաբերմամբ, էլ չեմ ասում, որ չափազանց փխրուն ու խոցելի եմ դառնում:

Փառք Աստծո, մինչև հիմա հաջողվել է հաղթահարել այդ բարդագույն հոգեվիճակները: Դուրս եմ գալիս մի տեսակ մաքրված, խաղաղված և…ժպիտով` մոտավորապես Չայկովսկու «Օգոստոսի» նման:

Արեցի  «արժեքների վերանայման բարդ համակարգ» արտահայտությունը և հենց այդ պահին պարզորոշ հասկացա, որ ինձ հետ կատարվածը ոչ միայն բարդ չէ, այլև վերին աստիճանի պարզ է ու հասկանալի: Բանն այն է, որ ցանկացած բնույթի անհաջողություն կամ ձախողում` կլինի հոգեկան ցավ, թե առողջական խնդիրներ, ընդամենը ազդանշան է, որ դու չես գնում այնտեղ, որտեղ պետք է և, որ դու սկսել ես շեղվել: Ուղղակի քեզանից պահանջվում է կանգնեցնել ներսիդ ահագնացող իներցիան, թոթափել բացասական հույզերը, համբերատար սիրով  ձեռքդ բռնել ու վերադառնալ այնտեղ, որտեղ քո իսկական տեղն է` Աստծո մոտ: Քեզանից ընդամենը սա է պահանջվում: Բավական է դու դա հաջողես, ու առաջվա նման ամեն ինչ իր տեղն է ընկնում` կարծես ոչինչ չի էլ եղել:

Հասարակական կյանքի անցուդարձին, որպես կանոն, ուշադիր հետևում եմ ու, ցավոք, միշտ էլ, որպես կանոն, մնում եմ ապշած: Լա՜վ, ինչքան կարելի է այս աստիճան բևեռացված մտածողություն ունենալ: Մենք` հայերս, կամ սիրում ենք, կամ` ատում, կամ պաշտում ենք, կամ` հայհոյում: Միջին որակի մտածելակերպ միջին խավի նման համառորեն չենք ձևավորում և վերջ: Մեզանում ամեն ինչ կամ սև է, կամ` սպիտակ: Գույներ չկան և, որ ամենավատն է` հորիզոնում չեն էլ երևում:

Հա, ընտանեկան կյանքում սիրուն իրադարձություն տեղի ունեցավ: Աղջիկս` Լիլիթը, կյանքի ընկեր ընտրեց:

Այս տարվա ամառվանից մի ցանկություն էլ ունեմ. ուզում եմ, որ զինվոր տղաս մի քանի օրով իջնի Մռավի լեռներից: Ամառ տատ ջան, քեզ տեսնեմ, ինչո՞վ ես պակաս Ձմեռ պապից, հը՞ն…

Նկարի հեղինակ`  Մադլեն Լեմեր

Կարող եք ծանոթանալ նախորդ տարիների նյութերին`

Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2017

Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2016

Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2015

Առաջ Աստված: Կհանդիպենք մյուս տարի` 2019թ.-ի օգոստոսի 18-ին:

Միշտ Ձեր` Նունե Մովսիսյան

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

4 отзыва на “Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2018

  1. Уведомление: Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2019 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Կրթահամալիրի՝  իմ կյանքում ունեցած բացառիկ դերակատարման մասին — Սեբաստացիական մեդիադարակ

  3. Уведомление: Շնորհակալ եմ, տիար ջան — Սեբաստացիական մեդիադարակ

  4. Уведомление: Շնորհակալ եմ, տիար ջան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s