-Սովորեցրո՛ւ ինձ լույսի պես թափանցիկ և տեսանելի լինել բոլոր կողմերից` ոչ միայն իմ, այլև ուրիշների համար…
-Սովորեցրո՛ւ ինձ խոսել, երբ հարցնում են` ինչդ է ցավում, ոչ թե լռել կամ հանգիստ-քնքուշ ինչ-որ բան պատասխանել…
-Սովորեցրո՛ւ ինձ աշխարհի առաջ իմ բացությունը և իմ ներսի գաղտնիքները միավորել, ինչպես նաև` համատեղել երկնային լույսն ու երկրային աղը…
-Սովորեցրո՛ւ ինքս ինձ չվատնել ժամանակի և բառերի մեջ…
-Սովորեցրո՛ւ ինձ ժամանակի միջով անցնել` իմ կյանքի ամենադառը շրջանում անգամ լցված լինելով լույսով և հրաշքներով…
Աշխարհն այս ամենը լսում էր ժպտալով` գլուխը փոքր-ինչ թեքած: Խորհելու համար կարելի էր և սիգարետ, բայց արդեն երկու հազարամյակ է` ինչ չի ծխում:
Աշխարհը մի քիչ էլ կսպասի, իսկ հետո, իհարկե, քեզ կհամբուրի…
Աղբյուրը` Собиратель звезд
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի