Մայր Թերեզա «Մի վախեցեք սիրել»

Mother-Teresa-to-be-canonised-in-Sept-2016-kopiya.jpg

Օգոստոսի 26-ին ծնվել է Մայր Թերեզան:

«Մենք կարող ենք հիվանդությունից ազատվել դեղերի օգնությամբ, մինչդեռ միայնությունից, հիասթափությունից և հուսահատությունից ազատվելու միակ դեղամիջոցը սերն է: Աշխարհում կան շատ մարդիկ, ովքեր մեռնում են սովից, բայց ավելի շատ են նրանք, ովքեր մեռնում են սիրո պակասից»:  Մայր Թերեզա

Երբ դուք ձեզ դժբախտ և լքված եք զգում, փորձե՛ք ինչ-որ բան անել սիրով: Արտաբերեք գոնե մեկ բառ սիրով, ուղղակի ինչ-որ մեկի մասին մտածեք սիրով:

Բացե՛ք սիրտը և փորձե՛ք սեր արթնացնել: Դրա համար նախ հարկավոր է դադարել ուրիշների և քո մեջ միայն թերություններ և սխալներ տեսնել: Մարդիկ կան, ովքեր մեզ դուր են գալիս, մարդիկ էլ կան, ում մենք չենք հավանում: Հեշտ է սիրել մարդկանց, ովքեր մեզ դուր են գալիս: Բայց հաշվի առեք, որ սիրել մերձավորին` չի նշանակում հիանալ նրանով: Դժվար է հիանալ մարդասպանով կամ գողով: Բայց, միևնույնն է, նրանց պետք է բարին ցանկանալ: Սիրել մերձավորին` նշանակում է նրան բարին ցանկանալ:

Սերն արվեստ է, այն մարզումներ է պահանջում: Լավ բժիշկները, երաժիշտները, նկարիչները, մարզիկները ժամեր շարունակ չարչարվում են, որպեսզի կատարելագործեն իրենց հմտությունները և կարողությունները: Այդպես է և սիրո դեպքում: Եթե մենք ջանքեր չգործադրենք սիրելու համար` մենք միայնակ և դժբախտ կլինենք:

Աղբյուրը`  Мать Тереза

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև՝  Մայր Թերեզայի Նոբելյան ճառը

Մայր Թերեզա «Ժպիտ նվիրիր քեզ»

 Մայր Թերեզա «Աստված խոսում է սրտի լռության մեջ»

Մայր Թերեզա «Ձգվեք դեպի մարդիկ»,  Մայր Թերեզա «Ամեն անգամ»

 

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s