Դուք ունեք երեխաներ, բայց նրանք ձեզ չեն պատկանում:
Եթե դուք սիրում եք ձեր երեխաներին` հավատք մի՛ պարտադրեք նրանց:
Օգնե՛ք, որպեսզի նրանք կարողանան վստահել: Եթե դուք ինչ-որ բան չգիտեք, մի՛ ստեք, որովհետև վաղ թե ուշ նրանք կպարզեն, որ դուք ստել եք և, երբ երեխան հասկանա, որ իր հայրը ստում է, ուսուցիչը ստում է, հոգևորականը ստում է, ապա հավատք ունենալու բոլոր հնարավորությունները կոչնչանան: Երեխան չէր էլ կարող պատկերացնել, որ մարդիկ, ում ինքը սիրում էր ամբողջ հոգով, կարող էին ստել…
Եթե երեխան ձեզ հարցնի Աստծո մասին և, եթե դուք ճշմարիտ հայր եք` ազնիվ և անկեղծ, դուք նրան պիտի ասեք. «Գիտե՞ս, ես փնտրում եմ, ես դեռ չեմ գտել»: Թույլ տվեք, որպեսզի ձեր երեխան ցանկություն ունենա փնտրելու, ուզենա ուսումնասիրել: Օգնե՛ք, որ նա ճամփորդի և ասեք նրան. «Կարող է պատահել, որ դու Նրան ավելի շուտ գտնես` ինձնից էլ շուտ: Այդ ժամանակ ինձ չմոռանաս, օգնի՛ր ինձ, որ ես էլ գտնեմ»:
Այս դեպքում երեխան անհարգալից վերաբերմունք չի ունենա ձեր հանդեպ, երբեք չի ասի, որ դուք ազնիվ չեք եղել իր նկատմամբ, ձեզ չի մեղադրի, որ ստել եք: Երեխան հարգանք կունենա ձեր հանդեպ, որովհետև դուք նրան ուղղորդել եք, ավելի ճիշտ` ուղղորդել եք նրա անմեղությունը, ուղղորդել եք, որպեսզի նա ուսումնասիրի: Դուք կերտել եք որոնող, ոչ թե կույր հավատավոր:
Աղբյուրը` Ошо
Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Օշո» կայքէջին