Սեպտեմբերի 9-ին ծնվել է ռուս անվանի գրող և մտածող Լև Նիկոլայի Տոլստոյը:
Գրող, լուսավորական, հրապարակախոս, կրոնական մտածող, ում հեղինակավոր կարծիքն առաջացրել է կրոնաբարոյական նոր հոսանք՝ տոլստոյականություն: Թողել է 90 հատոր գրական ժառանգություն:
«Հարգանք» բառը հորինել են ծածկելու համար այն դատարկությունը, որ միայն սերը կարող է լցնել»: Տոլստոյ
«Ես դաստիարակության մասին երբեք չեմ գրել, քանզի կարծում եմ, որ դաստիարակության իմաստը հանգում է հետևյալին` որքանով ես դու ճիշտ ապրում, ասել է թե` ինչպես ես ինքդ շարժվում, կրթվում: Միայն դրանով են մարդիկ ազդում ուրիշների, առավել ևս երեխաների վրա` դաստիարակելով նրանց: Երեխաների հետ լինել արդարացի և ազնիվ` նրանցից չթաքցնելով այն ամենը, ինչ կատարվում է Հոգում. ահա սա է միակ դաստիարակությունը:
Դաստիարակության բոլոր դժվարությունները ծագում են այն բանից, որ Ծնողները ոչ միայն չեն շտկում իրենց թերությունները, այլև արդարացնում են իրենք իրենց` չցանկանալով նույն այդ թերությունները տեսնել երեխաների մեջ»:
Աղբյուրը` Л.Н.Толстой
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև`
Լև Տոլստոյ «Ո՞րն է ուսուցչի հիմնական անելիքը»
Լև Տոլստոյի մանկավարժական հայացքները
Ինչպես նաև`
Լև Տոլստոյ «Պատերազմը և կառավարությունը»