— Գիտե՞ս` քո մեջ ի՞նչն եմ ամենաշատը գնահատում, -հանկարծակի հարցրեց Դիման:
Իմ ականջները շարժվեցին փղի ականջների պես:
-Ի՞նչը:
-Այն, որ դու միշտ պատասխանում ես իմ հաղորդագրություններին, իմ ցանկացած հաղորդագրությանը: Թող որ ոչ նույն պահին, բայց գրեթե անմիջապես: Դա նման է համակարգին ուղղված հարցումի: Եթե համակարգը արձագանքում է, նշանակում է` ամեն ինչ լավ է: Եվ, եթե անգամ դու ջղայնացած ես լինում ինձ վրա, դու միշտ ասում ես` ինչի համար:
Հոգեբանության լեզվով այս երևույթը կոչվում է հուզական հասանելիություն: Փոխհարաբերությունները, ուր երկու հոգի միմյանց նկատմամբ գտնվում են էմոցիոնալ հասանելիության մեջ, անվտանգ են:
Իմ կարծիքով, սա ամենահրաշալի բանն է, որ կարող է լինել երկու մարդու միջև:
Աղբյուրը` Ирина Чеснова
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Уведомление: Դասավանդողի հաշվետվություն (սեպտեմբեր-դեկտեմբեր) — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Դասավանդողի ուսումնական գործունեության ամփոփում (սեպտեմբեր-դեկտեմբեր) — Դասավանդողի մեդիադարակ