Եղիշե Չարենց «Reqiem aeternam»

10

Կոմիտասի հիշատակին

Չարենցը այս բանաստեղծությունը գրել է 1936 թվականին, երբ մեծ երաժշտի աճյունը տեղափոխվեց Երևան:

Requiem aeternam («Հավերժական հանգիստ»)-կաթոլիկ եկեղեցու պատարագային աղոթքի առաջին բառերն են` «Requiem aeternam dona eis, Domine, et lux perpetum luceat eis» («Հավերժական հանգիստ տուր նրանց, Տեր, եւ թող մշտական լույս իջնի նրանց վրա»):

Ժամանակակիցները վկայում են, որ Կոմիտաս վարդապետի աճյունին վերջին հրաժեշտը տալու եկած Չարենցը հիվանդ էր, գունատ, ճնշված ու ընկճված: Պոեմում ինքն իր մասին ասում է «բեկված», ասել է, թե` կոտրված, ասել է, թե` հոգեպես ջախջախված ու ոչնչացած: Ըստ ամենայնի, բանաստեղծն այդ հոգեվիճակում է եղել ամբողջ տարվա ընթացքում: Բանաստեղծը 1936 թվականի մայիսի 30-ին սկսում է «Կոմիտասի հիշատակին» պոեմը եւ սուզվում-մխրճվում է Կոմիտաս վարդապետի ճակատագրի ողբերգության խորքերըՙ Կոմիտաս վարդապետի վերադարձը ընդունելով իբրեւ փրկարար լույսի շող իր մռայլ ու դաժան իրականության մեջ: Յոթ ամիս շարունակ Չարենցը ապրել է իր պատարագի սրբազան եւ զգայացունց մթնոլորտում: Եվ բնական է, որ այդ ծավալուն բնագրում (141 ութնյակ, 1128 տող) ամենայն խորությամբ ու ծանրածանր թանձրությամբ, իբրեւ ստորջրյա հոսանք, արձանագրվել է նաեւ իրՙ Եղիշե Չարենցի անձնական-անհատական դրաման:

Արդյո՞ք կարող էր քո սուրբ,
Բեկված հոգին երազել,
Որ դառնալու ես մի օր
Քո հայրենիքը վսեմ,
Որ պիտի շուրջդ բուրի
Սերն ու գգվանքը մեր այս
Եվ Չարենցը համբուրի
Քո շրթունքները մեռած…
Կարոտով խոր իբրև վերք
Եվ երկյուղով սրբազան —
Խոնարհվել եմ ահա ես
Աճյունիդ դեմ երգաձայն, —

Սիրտն ու հոգին իմ ահա
Նույն ափսոսանքն են հորդում՝
Օ՜, իմ անդարձ ննջած հայր,
Որ չտեսար քո որդուն…

Կխաղաղվի՜ վերջապես
Խոնջած աճյունը քո հար —
Դարձած մոխիր կենսաբեր,
Դարձած ավյուն, դարձած քար։ —
Անէացա՜ծ, սրբացած
Կապրի ոգիդ հմայող՝
Դարձած ելնո՜ղ երգի ձայն —
Եվ հայրենի՜ դարձած հող…

Աղբյուրը`  komitas.am, azg.am

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

3 отзыва на “Եղիշե Չարենց «Reqiem aeternam»

  1. Уведомление: Եղիշե Չարենց — Մարիամեդիաբլոգ

  2. Уведомление: Կոմիտասյան օրեր — Անի Գրիգորյան

  3. Уведомление: Եղիշե Չարենց «Requiem aeternam» — Նունե Հովհաննիսյանի Բլոգ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s