Շառլ Ազնավուր «Emmenez-moi» («Տարեք ինձ»)

charles-aznavour-walk-of-fame-honor.jpg

Տարե՛ք ինձ այնտեղ, որտեղ արևն է ծագում.

Ինձ տարե՛ք հրաշքների աշխարհ,

Ուր խնդիրներ և հոգսեր չկան,

Ճակատագիրը պետք է որ շռայլ լինի

Այնտեղ, որտեղ արևն է ծագում:

Ինձ տարե՛ք, տարե՛ք ինձ շտապով,

Հազար ու մեկ օրվա վերջում,

Ինձ թվում է` խեղճությունը պետք է որ

Պակաս ցավոտ լինի արևի մեջ…

Ֆրանսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի

Զուսպ, համեստ, նրբաճաշակ, ազնիվ…ճիշտ և ճիշտ Ազնավուրի նման: Ազնավուրին արժանի հարգանքի տուրք և հուզիչ-սիրուն հրաժեշտ: Շնորհակալություն, Ֆրանսիա… Merci, France!

Խոնարհումս, Շառլ Ազնավուր

Նախօրեին Փարիզում տեղի ունեցավ ֆրանսահայ մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված Ազգային հարգանքի տուրքի արարողությունը։ Շանսոնյեի աճյունը՝ փաթաթված Ֆրանսիայի դրոշով, Հաշմանդամների պալատի բակ դուրս բերվեց Դլե Յաման երգի մեղեդիների ներքո։

Հարգանքի տուրքի արարողության ժամանակ հնչեց հայերեն երգ, որն այնքան էլ ծանոթ չէր հայ  հանրությանը, բայց իր երաժշտությամբ, խոսքերով ու ֆրանսիացի զինվորականի կողմից գեղեցիկ կատարմամբ հուզեց բոլորին։ Այսպես, երգը կոչվում է «Հայկական վալս», որը կատարում է Ֆրանսիայում հիմնադրված Bratsch երաժշտական համույթը։

Մենակատար`  Ժերեմի Դելվեր, «Ֆրանսիական բանակի երգչախումբ» 

Խումբը հիմնադրվել է 1972թ․-ին կիթառահար Դեն Ղարիբյանի ու ջութակահար Բրունո Ժիրարդի կողմից։ Այն մինչ այժմ թողարկել է ավելի քան 10 ալբոմ։ Bratsch-ի երաժշտությունը բազմազան է, որի վրա ազդեցություն է ունեցել ջազը, հայկական, ռուսական, հունական, ռոմա երաժշտությունը։

Խմբի առաջին ալբոմը՝ Sans Domicile Fixe թողարկվել է 1990թ․-ին, որը նրան մեծ ճանաչում է բերել։ Bratsch-ն իր «Plein du Monde» ալբոմի թողարկման համար համագործակցել է բազմաթիվ հայտնի աստղերի հետ, որոնցից էր նաև Ազնավուրը։ Խմբի հետ Ազնավուրը կատարել է «La Goutte D’eau» երգը (Ջրի կաթիլ)։ Երգը Ազնավուրը կատարում է ֆրանսերեն, իսկ Դեն Ղարիբյանը՝ հայերեն։

Խումբը 2015թ․-ին համերգային շրջագայությունից հետո հայտարարեց իր բաժանման մասին, սակայն այս օրերին այն համերգներ է տալիս որպես «Dan Gharibian Trio»։ Այսօր նրանց համերգը տեղի է ունենալու Ֆրանսիայի Ռեն քաղաքում։

Աղբյուր`   Panorama.am

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Շառլ Ազնավուր «Emmenez-moi» («Տարեք ինձ»)

  1. Уведомление: Շառլ Ազնավուր «Emmenez-moi» («Տարեք ինձ»)… — Անի Արղության

  2. Уведомление: Շառլ Ազնավուր (լրացված) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s