Սերը` ոգիների աշխարհից

43563973_2162977203961761_2649336699498266624_n

Սերն այնտեղ ուրի՜շ է: Այն չէ, ինչին մենք սովոր ենք այստեղ:

Այնտեղ սերը մաքուր էներգիա է: Բաց է և ընդգրկուն: Անսահմանափակ: Անառարկելի:

Անգնահատելի: Կյանքի էներգիա: Ամեն ինչ` և՛ սնունդ, և՛ թթվածին: Գոյության միակ հնարավոր կերպ:

Այստեղ սերն այլ է: Ընդհանրապես ամեն ինչ այստեղ այլ է: Այստեղ հարաբերություններ են: Կանոններով և խաղերով հարաբերություններ: Սցենարներով, որոնք մոգոնում է էգոն: Եվ մարդիկ մտածում են, որ դա՛ է սերը:

Երբեմն այնտեղի սերը պատահում է և այստեղ: Պատահում է` ինչպես բռնկում: Արագ: Կարճ: Հզոր: Մարդիկ չեն կարողանում դիմանալ: Մաքուր գիտակցությունը երկար չի դիմակայում: Բացարձակ վստահություն: Առավելագույն  բացություն: Հոգին ինքն իրեն բացահայտում է չափազանց կարճ ժամանակով: Իսկ հետո … հետո հարաբերություններ:

Որոշ մարդկանց բախտը բերում է. նրանք ճանաչում են իրենց սեփական հոգին: Նրանք, ովքեր հիշում են իրենց էությունը: Նրանց հետ տեղի է ունենում այն, ինչ մարդկանց մոտ հազվադեպ է պատահում: Սեր: Միայնակ զույգեր: Գուցե տասնյակ, հարյուրավոր: Բայց հազիվ թե հազարավոր: Ամեն դեպքում` հաստատ ոչ միլիոնավոր:

Հիսուն տարի հոգին հոգուն: Այդպես պատահում է: Պատահում է, քանզի պետք է հավատալ և տրվել հոգուն: Տրվել առանց վերապահումների: Առանց ետ նայելու: Ներսում զգալ այդ կապը և անձնատուր լինել: Սակայն մարդիկ չեն կարողանում: Էգոն խանգարում է: Անհատականության սահմանափակումներ: Փորձ: Վախեր: Կարծրատիպեր: Անվստահություն` մարդու հոգևոր բնույթի և Բացարձակ Գիտակցության դեմ:

Կյանք` սովորական, ամենօրյա, հանրածանոթ: Կյանք, որը թույլ չի տալիս խորանալ զգացմունքների մեջ: Մակերեսային: Բարեկեցություն և հարմարավետություն: Սա միանգամայն հասկանալի է և կարելի է ձեռք տալ: Դա տեսանելի է: Դու դա զգում ես: Հոգուն քչերն են լսում: Լսելու համար այստեղ չափազանց շատ է աղմուկը:

Մարդիկ գնում են դեպի միտք: Ավելի շատ հավատում են վերլուծություններին, տրամաբանությանը և այլ շերտերի, քան սեփական զգացողություններին: Ապրում են այնպես, կարծես Գիտելիքն ապրում է մտքում:

Սիրտը փակ է: Այդպես ապրելը հեշտ է: Այդպես կարելի է մինչև մահ ձգել: Ցավոտ չէ:
Չէ՞ որ հոգին պահանջում է հավիտյանս հավիտենից: Լիովի՛ն: Ամբողջությա՛մբ: Հոգին չի կարող լինել կիսատության կամ հարմարավետության մեջ: Այն ամեն ինչ է: Եվ ապրում է ամեն ինչի մեջ…

Նրանք, ովքեր սա գիտակցում են, փոքր-ինչ անզոր են: Որոնում են: Սպասում են նրան, ով նույնպես փոքր-ինչ անզոր է, ավելի ճիշտ` չի ուզում անզոր չլինել: Փախուստն անհնար է: Հանդիպումը` խորքային և առավել քան լուրջ:

Ոգին գնում է ոգու մոտ` փոխազդեցության մեջ մտնելով նրա հետ: Վերաստեղծո՛ւմ: Վերաարժեքավորո՛ւմ: Զգացե՛ք կրկին: Նրա հետ` ինչպես տանը: Սեր: Հարազատության զգացողություն:

Որովհետև իսկականը այնտե՛ղ է: Իսկ այստեղ ամեն ինչ սուրոգատի (փոխնակ) պես է:

Աղբյուր`  Лилия Ахремчик

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև`  Լիլյա Ախրեմչիկ «Մարդուն հարկավոր է զգալ»

 

 

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s