Հոկտեմբերը` գույների, ձայների և բույրերի խտացում

43878927_2027219590633104_1483872786580504576_n

Հոկտեմբերը քեզ կարթնացնի իր տերևաթափով: Նույնիսկ երազում կլսես, թե ինչպես են տերևները թափվում: Եվ ամբողջ օրը կուզենաս քեզ մոտ պահել թափվող տերևների փայլփլուն լույսն ու առանձնահատուկ լռությունը…

Դու կգտնես Հոկտեմբերին, ինչպես գտնում են երազում կամ հեքիաթում…

Դու առանց մնացորդի կլուծվես Հոկտեմբերի մեջ: Հոկտեմբերի արևը քո աչքերն են, նրա գույները` քո մտքերը, իսկ լռությունը` քո սիրտը: Հոկտեմբերը կդառնա քո հոգին կամ քո հոգին կդառնա հոկտեմբեր. երկուսդ էլ նույնն եք արդեն` մեկ միասնություն: Անձրևները կլվան ողջ մակերեսը և այն, ինչ հասցրել է աճել մակերեսին: Իսկ երկինքը կցածրանա՜, կմոտենա՜ այնքան, որ կթվա, թե պաշտպանում է:

Եվ դու հանկարծ այնպիսի զգացողություն կունենաս, որ ինչ-որ մեկը քեզ սիրում է: Կքայլես թաց ճանապարհներով, կզգաս առաջին ցրտերի շունչը և այն սերը, որը հուզիչ ջերմություն ունի, ինչպես վերջին տերևաթափը…

Հոկտեմբերը գույների, ձայների և բույրերի խտանյութ է և էլիքսիր: Դառը, քաղցր, մածուցիկ՝ տաք շոկոլադի նման, որը տաքացնում է և հորդորում է ապրել: Եվ միայն հոկտեմբերին կարող է հեքիաթայինը հայտնվել Իրականություն հիմքում: Ամառային շրջագայություններից և անծանոթ կանչերին տրվելուց հետո՝ հիմա ամենից շատ Վերադառնալու կարիք է զգացվում: Վերադառնալ տուն և ինքդ քեզ մոտ: Այնտեղ ճանաչել յուրաքանչյուր իր և զգալ, թե այդ ամենը ինչքան է լցված քո հոգու մեջ: Կրկին ընկղմվել նույն ռիթմի մեջ և գիտակցել, թե ինչ է «պարզ երջանկություն» ասվածը: Լսել թեյնիկում եռացող ջրի ձայնը, փչելով սառեցնել տաք թեյը, կարագ քսել հացին և քաղցրորեն սուզվել տնային տնտեսության մեջ. խաղաղ զրույցներ, կեսօրին`​ կակաոյի հետ մի կտոր թխվածք, գիշերը՝ հեքիաթ, իսկ առավոտյան` հո՞ չես մրսում, սիրելիս, ո՞ւր կորավ շարֆը, տաք շոր վերցնե՞մ տնից դուրս գալուց…

Եվ Կախարդանքը կփայլի ոսկու նմանվող ոսկեգույնով և ռուբինի մուգ կարմիրով, կդողդողա գունագեղ տերևների սաղարթների մեջ, պղինձի նման կզնգա՝ ընկնելով թավշյա ասֆալտին, ծառերը կնմանվեն մետաքսե վրաններից լուսարձակող սաթե լապտերների և ծաղկած սակուրաների ուրվականների:

Մեզ կվերադառնա հավատն առ այն, որ Գեղեցկությունը կփրկի աշխարհը: Ինչպես Սերն է փրկում…

Հոկտեմբերը կբռնի քո ձեռքը, իսկ այդ ձեռքը կլինի շռայլ և հուսալի:

Եվ դու նորից գիտե՜ս՝ ինչպես ապրել…

Աղբյուր՝  Юлия Прозорова

Ռուսերենից փոխադրությունը՝ Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև՝  «Օգոստոսը որպես քնքշություն և ուժ»  և «Ամառը ինչպես ծորացող մեղր» 

Չայկովսկի «Տարվա եղանակները. հոկտեմբեր»

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Հոկտեմբերը` գույների, ձայների և բույրերի խտացում

  1. Уведомление: Դասավանդողի հաշվետվություն (սեպտեմբեր-դեկտեմբեր) — Դասավանդողի մեդիադարակ

  2. Уведомление: Դասավանդողի ուսումնական գործունեության ամփոփում (սեպտեմբեր-դեկտեմբեր) — Դասավանդողի մեդիադարակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s