Հոկտեմբերի 23-ին ծնվել է իտալացի մանկագիր Ջանի Ռոդարին:
Ամեն մի աշխատանք
Իր ուրույն հոտն ունի.
Հացթուխից գալիս է
Խմորի և հացի հոտ:
Երբ անցնում ես հյուսնի
Արհեստանոցի մոտով`
Նոր կտրած փայտի
Թարմ հոտ է գալիս:
Ներկարարը բուրում է
Բևեկնախեժի և ներկի հոտ:
Ապակեգործից գալիս է
Պատուհանի ծեփոնի հոտ:
Վարորդի բաճկոնը բուրում է
Բենզինի հոտ, իսկ
Մեքենագործի հագուստից`
Մեքենայի յուղի:
Հրուշակագործից գալիս է
Մշկընկույզի հոտ:
Բժշկի խալաթից`
Դեղորայքի հաճելի հոտ:
Հողի, դաշտերի և
Մարգագետնի հոտ է բուրում
Գյուղացին, ով գալիս է
Հողը փորելուց:
Ձկան հոտ և ծով է
Բուրում ձկնորսը:
Միայն գործ չունեցողը
Ոչ մի հոտ չունի:
Ինչքան էլ ջանա
Անգործ հարուստը,
Մեկ է` ոչ կարևոր է
Նա բուրում, տղե՛րք:
Աղբյուր` Джанни Родари. Стихи для детей
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև` Ջանի Ռոդարի, բանաստեղծություններ երեխաների համար
Уведомление: Դասավանդողի հաշվետվություն (սեպտեմբեր-դեկտեմբեր) — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Ուսումնական առաջին շրջանի ամփոփում. սեպտեմբեր-դեկտեմբեր | Ավագ դպրոց
Уведомление: Դասավանդողի ուսումնական գործունեության ամփոփում (սեպտեմբեր-դեկտեմբեր) — Դասավանդողի մեդիադարակ