Եղիշե Չարենց «Երևան»

yerevan

Լուսանկարում` Աբովյան փողոցն է: Սկզբում կոչվել է Աստաֆևսկայա, ի պատիվ Երևանի նահանգապետի՝ Աստաֆևի, որն այդ պաշտոնը վարել է 1864–1869 թվականներին:

Երևան

I

Ինչ որ չի, չի երազել
Դեռ ոչ մի պոետ – աստղաբիբ
Ուզո՞ւմ եք` որպես գնդասեղ
Արև՛ը խրեմ փողկապիս:
Առնեմ, որպես սինի,
Երկինքը աստղերի խաղով –
Ու տանե՛մ այն հարսանիք,
Որպես միրգ մի ճութ խաղող:
Ինձ համար ի՞նչ կա, որ չկա.
Կանե՛մ, ինչ որ կամքս ջոկի:
Ուզո՞ւմ եք՝ դարձնեմ «Չեկա»
Թաղանթի պես քնքուշ հոգիս…

II

Ես ոչի՛նչ, ոչի՛նչ չգիտեմ:
Բայց կարող եմ ես, պոետ,
Երգերիս մատներով երկաթե
Ձեր կակուղ սրտերը շոյել:
Կարող եմ, եթե սիրտս ուզե,
Կտրելով վերստեր անթիվ,
Երկարել դեպի սիրտը ձեր
Տողերիս լուսե գերանդին:
Ես կարող եմ, որպես նետաղեղ,
Թե կուզեք՝ ե՛րգս թեքել
Եվ թողնել, որ նա, հոտավետ,
Ձեր դեմքին երազներ թքե…
Բայց ի՞նչ,
Ի՞նչ դրանից…
Միևնույնն է՝ սրտիս կիջնի
Ձանձրույթը, որպես գրանիտ
Ու թախիծը՝ պաղ ու դժնի:
Օ, գիտեմ, որ սիրտս հետո,
Որպես հին մի, բեկված Թերսիդես –
Իր թունոտ բողոքի նետով
Զարկելու է թե ինձ, թե ձեզ…

III

Բայց էլ ի՞նչ, էլ ի՞նչ ես ուզում,
Անհատնում սի՛րտ իմ երգահան…
Գրաստի նման անլեզու
Քնել է Երևանն ահա:
Գլուխը դրած Քանաքեռ
Ոտքերը Մասիս է երկարել:
Երևա՛ն, ես սիրում եմ քեզ,
Գորշավազ շենքերդ քարե:
Սիրում եմ տեսքդ գրաստ,
Ինչպես ճորտը սիրում է խանին,
Ինչպես սեգ պարսիկը բարեպաշտ,
Սիրում է մտնել բաղանիք…
Կարո՞ղ է արդյոք նեգրը սև
Հրաշքով սպիտակել հանկարծ: –
Երևա՛ն, ես էլ ի՞նչ ասեմ,
Որ դու ավելին չցանկաս…

IV

Բայց էլի՛, բայց էլի՛, բայց էլի՛,
Հայացքը մշուշին գամած,
Կախվում է ուղեղիս թելից
Երևանը որպես խեղդամահ:
Կախվում է:
Կախվել է ուզում:
Ձանձրացել եմ, ասում է, կյանքից:
Դու գիտե՞ս, ասում է, — բազում
Քաղաքներ կան՝ եռուն, անհանգիստ…
Փայլում են, կոշիկի պես սրբած,
Նրանք լամպերի լույսից
Ավտո՛ է այնտեղ արաբան,
Փողոցի լապտերը՝ լուսին:
Շարել են իրենց զիստերին
Կամուրջները, որպես օղեր…
Ախ, նրանք — պայծառ, ոսկերիզ,
Իսկ ես — գաղթական Շողեր…
Հասկանո՞ւմ ես, ասում է, Չարե՛նց,
Ես ուզում եմ նրանց պե՛ս լինեմ…
Եթե դու պետքակա՛ն ես, պոե՛տ,
Երգերի տեղ երկրնե՛ր շինե՛:
Տողերդ կամուրջներ թող լինեն,
Օղակեն գետերը զնգուն,
Որ անցնեն հազա՜ր տարիներ
Եվ հազա՛րն էլ թափվեն Զանգուն:
Թե կարող ես-այնպե՛ս արա դու,
Որ այստեղ… նոր քաղաք բուսնի…
Քայց դու… դեռ նստել ես արթուն
Եվ նայում ես այդ լիրբ լուսնին…
— Ախ, լուսինն ահա վերևում,
Արախչինն արծաթ մազերին,
Նրբալույս աստղերի քեֆում
Հեզանազ պարում է «էնզելի»…
Իսկ Մասիսը քնում թմրած
Երազում տեսնում է ինձ:
. . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Ես սիրում եմ քեզ, Երևա՛ն,
Ինչպես մեր այն հին հեքիաթում
Դավիթին սիրում էր իրա ձին:

Լուսանկարև և նյութը` Գրանիշից

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s