Լուիզ Հեյ «Սիրիր քեզ»

Լուիզ Հեյը ամերիկացի հոգեբան է: Նա աշխարհին հայտնի է «Դու կարող ես առողջացնել քո կյանքը» (You Can Heal Your Life) գրքերի շարքով: 

Լուիզ Հեյի գրքերը թարգմանվել են աշխարհի 33 լեզուներով: Գրքերի ընդհանուր տպաքանակը, 2014թ տվյալներով, գերազանցել է 50 միլիոնը: Մահացել է 2017 թ.-ին, 91 տարեկան հասակում, Կալիֆորնիայում:

Լուիզ Հեյի ուսմունքի առանցքը մարդու ինքնառողջացումն է և դրա հետ կապված խնդիրների լուծման ուղիների մատնանշումը: Նա հիշեցնում է, որ մենք լիովին պատասխանատու ենք մեր կյանքի բոլոր իրադարձությունների` և՛ լավի, և՛ վատի համար: Մեր ամեն մի միտք ստեղծում է մեր ապագան: Ընդ որում, տիեզերական ուժերը երբեք չեն դատում և չեն քննադատում: Նրանք մեզ ընդունում են այնպիսին, ինչպիսին կանք` մեր համոզմուքներն արտացոլելով ավտոմատ կերպով` ​ինքնաբերաբար:

Սիրիր քեզ

Ես հանգել եմ հետևյալ եզրակացության` երբ մենք սիրում ենք ինքներս մեզ, հավանություն ենք տալիս մեր գործողություններին և մնում ենք ինքներս մեզ հետ, ապա կյանքը դառնում է այն աստիճան գեղեցիկ, որ բառերով չես փոխանցի: Փոքր հրաշքներն ամենուր են. սկսում է լավանալ առողջությունը, փողը գալիս ինքն իրեն, այլոց հետ հարաբերությւոնները ծաղկում են, իսկ անհատականությունը սկսում է արտահայտվել ստեղծագործական բանալիի շնորհիվ: Եվ այս ամենը տեղի է ունենում առանց դույզն-ինչ գործադրված ջանքերի:

Երբ մենք սրտանց սիրում և հարգում ենք մեզ, հավանություն ենք տալիս մեր արարքներին, մենք ստեղծում ենք մտքի որոշակի կազմակերպվածություն: Նման դեպքերում հրաշալի փոխհարաբերություններ են հաստատվում նաև շրջապատի մարդկանց հետ, մենք նույնիսկ սկսում ենք քաշ գցել և նիհարել:

Սիրել քեզ` նշանակում է տոնել քո անհատականության գոյության փաստը և երախտապարտ լինել կյանքի այդ պարգևի համար:

Աղբյուր` Луиза Хей

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև` Լուիզ Հեյ «Դու կարող ես առողջացնել քո կյանքը»

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s