Թամրիկո Շոլի «Թույլ տուր քեզ գեղեցիկ լինել»

Կան կանայք, ում բախտը ի սկզբանե բերել է: Նրանց երկինքը կարծես համբուրած լինի. հմայիչ են, նրանց մեջ ամեն ինչ գրավիչ է, ձգող` և՛ հայացքը, և՛ կազմվածքը, և՛ ժեստերը: Հայրերը նրանց համարում են «իրենց արքայադուստրերը», իսկ մայրերը փոխանցում են կանացիություն և քնքուշ ժպիտ:

Կանայք էլ կան, ում բախտը չի բերել: Ոչ սովորական գեղեցկություն, ոչ սովորական հարաբերություններ ընտանիքում: Ծնողները նրանց համոզել են, որ կարևորը խելքն է: Նրանց մայրերը ամբողջ կյանքում քարշ են տվել ծանր պայուսակներ և հագել են նույն զգեստը, իսկ հայրերը երբեք չեն հաճոյախոսել իրենց դուստրերին: Առաջին ժամադրության փոխարեն նրանք վաստակել են իրենց առաջին գումարը: Նրանք մեծացել են մտախոհ, բարդ բնավորությամբ` առանց կոկետություններ անելու, առանց թիթիզ շորիկներ հագնելու: Իսկ նմանների հետ հազվադեպ են գնում ժամադրության:

Նման աղջիկները ստիպված են լինում ամեն ինչ սովորել ինքնուրույն: Դժոխային աշխատանք է քո ներսում նոր`​ թեթև, գրավիչ, ուրախ կնոջ հասունացնելը.

Սովորի՛ր գնահատել ոչ միայն խելքը, այլև մարմինը:

Սովորի՛ր հայելու մեջ հիանալ ինքդ քեզնով:

Սովորի՛ր ժպտալ, երբ քայլում ես փողոցով:

Սովորի՛ր լսել ցանկացած երաժշտություն և ծիծաղել տղամարդու արած կատակների վրա:

Սովորի՛ր փոխել կյանքի կողմից պարտադրված քո սովորությունները:

Եվ, չնայած Աստծո կողմից դրված պայմանականություններին, թո՛ւյլ տուր քեզ գեղեցիկ լինել:

Աղբյուրը`  Тамрико Шоли «Внутри женщины»

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s