Իսկ կյանքը շարունակվում է… քո վրայով չի՛ թռչում, դադա՛ր էլ չի առնում…
Մեզ հուշում է, թե որն է ճիշտ. ապրել հիմա` հրաժեշտ տալով անցյալին…
Կյանքը հիմա-ն է, ընկերներ ջան…
Հիմա-ն է, որովհետև առաջ-ին ու հետո-ին մեզ թույլատրված է միայն նայել, իսկ, ահա, ձեռքերով դիպչել ինչպես թանգարանում` չի՛ կարելի…
Եղե՛ք այնտեղ, որտեղ դուք կարող եք գրկել սիրելիներին, և արե՛ք դա…
Եղե՛ք այնտեղ, որտեղ ձեզ լսում են, որտեղ դո՛ւք եք լսում…
Եղե՛ք այնտեղ, որտեղ դեռ կարող եք խաղալ, շտկել, նորից սկսել…
Մի՛ ապրեք անցյալի և ապագայի վիրտուալ տարածքներում …
Այս նոյեմբերի վերջին օրվա առավոտյան խորը շունչ քաշեք և զգացե՛ք կյանքի հետ լինելու ձեր համատեղելիությունը` շարունակե՛ք ապրել…
Արթնացե՛ք երջանիկ…
Արթնացե՛ք երջանիկ լինելու համար…
Աղբյուր` Лиля Град
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև` Լիլյա Գրադ «Իրականում ամեն ինչ պարզ է և ազնիվ»
Уведомление: Լիլյա Գրադ «Ապրեք լուսավոր կողմում» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Լիլյա Գրադ «Ներքին խաղաղություն» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Լիլյա Գրադ «Իսկ կյանքը շարունակվում է…» | ԱՆԻ ԴԱՎԻԴՅԱՆ