Ռամի Բլեկտ «Հրաժարվեք պահանջներ ներկայացնելուց»

Ռամի Բլեկտը մեր ժամանակի հայտնի հոգևոր ուսուցիչներից է, հոգեբանական գիտությունների թեկնածու է, այլընտրանքային բժշկության դոկտոր: Նա աշխարհի բազմաթիվ քաղաքական առաջնորդների, ականավոր հասարակական գործիչների և հայտնի գործարարների խորհրդական է: «Սեմինարների մոլորակի» պորտալի 2015, 2016 և 2017 թվականների հետազոտությունների համաձայն, Ռամի Բլեկտը տեղ է զբաղեցրել մեր ժամանակի 100 ամենահայտնի հոգևոր ուսուցիչների վարկանիշային աղյուսակում` որպես շատերի անձնական զարգացման մեջ ունեցած մեծագույն ներդրող:

Հրաժարվեք պահանջներ ներկայացնել

Կարևոր է, որ դուք հրաժարվեք պահանջներ ներկայացնելուց: Սիրուն հասնելու առաջին քայլը երախտագիտությունն է: Այս աշխարհում փոքրաթիվ են այն մարդիկ, ովքեր բնույթով երախտապարտ են: Մարդիկ հիմնականում զբաղված են պահանջներ ներկայացնելով, ընդ որում, այդ պահանջները լինում են կամ թաքնված, կամ էլ` բացահայտ: Բայց կարևոր է հասկանալ, որ, եթե մենք ինչ-որ մեկին շնորհակալություն չենք հայտնում, նշանակում է` սկսում ենք քննադատել, պահանջներ ներկայացնել` այդ ամենը հաճախ չգիտակցելով: Ծառայություն մատուցելը ոչ միայն ֆիզիկական օգնություն է, այլև առաջին հերթին նշանակում է օգնել մարդուն, որպեսզի վերջինս իր մեջ զարգացնի Աստծո գիտակցությունը, ասել է թե` սեր տալ, մարդուն մոտեցնել Աստվածայինին: Այն ամենը, ինչ մենք անում ենք առանց սիրո, տանում է ձախողման, դժբախտության և կործանման, անկախ այն բանից, թե որքանով է ազնիվ թվում այդ պահին: Իմաստունները սովորեցնում են, որ ամեն վայրկյան մենք կամ մոտենում ենք Աստծուն կամ` հեռանում Նրանից: Յուրաքանչյուր իրավիճակ դաս է: Եվ մենք պետք է շնորհակալ լինենք Աստծուն` մեզ ուղարկված յուրաքանչյուր իրավիճակի համար: Բարձրյալը Բարի է, Նա յուրաքանչյուր վայրկյան մեզ միայն բարիք է ցանկանում: Յուրաքանչյուր վայրկյան մեզ սովորեցնում է: 

Հենց որ մարդը սկում է պահանջներ ներկայացնել` նրա սիրտն արգելափակվում է

Առավել հաճախ հանդիպող պահանջներն ուղղված են ճակատագրին, շրջապատողներին: Պահանջ է նաև ինքն իրենից և աշխարհից դժգոհ լինելը: Դժգոհությունը դրսևորվում է ոչ միայն բառերում, այլ առաջին հերթին` ծնվում է մտքերում, զգացվում է մարդու հաղորդակցվելու ձևից և նրա` կյանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքից:

Յուրաքանչյուր իրավիճակ տրվում է մեզ, որպեսզի մենք աշխատենք ինքներս մեր վրա

  • Որքան քիչ ենք մենք ներդաշնակ, այնքան ավելի լարված ենք, բնականաբար, այնքան ավելի ծանր դասեր ենք ստանում:
  • Բայց, հենց որ մենք սկսում ենք ընդունել իրավիճակը, տեղի է ունենում լիցքաթափում, հետևաբար, իրավիճակը արագ լուծվում է:

Այուրվեդան ասում է, որ դուք չեք կարող ազատվել հիվանդությունից, եթե չեք ընդունում այն: Դա առաջին քայլն է, որ պետք է անել բուժվելու և ցանկացած խնդիր լուծելու ճանապարհին: Ամենը` կլինի դա հիվանդություն և դժբախտություն, պետք է դիտել որպես Աստծո ողորմածություն: Լուծելու համար առկա խնդիրը` անհրաժեշտություն կա նախ այն լիարժեքորեն ընդունել ներսում, իսկ արտաքին հարթակներում ջանքեր գործադրել: Եթե մենք իրավիճակը չենք ընդունում, այդ դեպքում մեր էներգիայի 90% -ը գնում է առկա խնդիրը «ծամծմելու» վրա: Մեր մարմինը կարող է հաղթահարել ցանկացած հիվանդություն: Նույն կերպ մենք կարող ենք հաղթահարել ցանկացած իրավիճակ և դուրս գալ որպես հաղթանակած:

Եթե մեզ տրվում է ինչ-որ փորձություն, նշանակում է` մենք կարող ենք հաղթահարել այն

Աստված մեր ուժերից վեր փորձություն մեզ չի տալիս: Ուղղակի մենք, պահանջներ ներկայացնելու փոխարեն, պետք է սովորենք շնորհակալ լինել ամեն ինչի համար:

Պահանջ ներկայացնելը հիվանդության և դժբախտության տանող առաջին քայլն է

Դուք պետք է հետևեք, թե որքան է ձեր ունեցած երախտագիտությունը և որքան` պահանջները ուրիշների նկատմամբ: Եվ կբացահայտեք, որ առավել հաճախ դուք բողոքում եք, քան շնորհակալ լինում: Պահանջները գալիս են մտքից և կեղծ էգոյից: Հիշեք` ցանկացած պահանջ` բողոք կամ դժգոհություն, բնաջնջման բնույթ ունի. այն վերցնում է էներգիան և փակում է մեր սիրտը: 

Ճշմարիտ խոնարհությունը արտահայտվում է ցանկացած իրավիճակ ընդունելու մեր կարողությամբ

Շատերը խոնարհությունն ընկալում են որպես ակնառու մի բան. հարվածում են մի այտիդ, մյուսը դեմ տուր: Իրականում այն վերաբերում է ներքին իրավիճակներին: Մենք ընդունում ենք ճակատագրի ցանկացած նվեր` ինչ էլ որ այն լինի: Ցանկալի է` հնարավորինս մտքում հաճախ կրկնել կամ ավելի լավ է բարձրաձայն ասել հետևյալը. «Ամեն ինչի մեջ Աստծո սերը կա»: Մարդիկ, ովքեր կրկնում են այս արտահայտությունը, դառնում են ավելի մեղմ, փոխվում է նրանց դեմքի արտահայտությունը, լարվածությունը դուրս է գալիս մարմնից և ընդհանրապես` նրանք ավելի երջանիկ և առողջ են դառնում: Բանն այն է, որ եթե մեր ենթագիտակցությունը կարգավորվում է, այսինքն` եթե ամեն ինչի մեջ մենք տեսնում ենք Բարձրյալի Կամքը, ապա նման գիտակցությունն արագ կերպով մեզ տանում է կատարելության: 

Աղբյուր`  Рами Блект

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև` Ռամի Բլեկտ «Սերը` գոհության կարգավիճակ»

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s