Լիլյա Ախրեմչիկ «Սերն այնտեղ ուրի՜շ է…»

43563973_2162977203961761_2649336699498266624_n

Սերն այնտեղ ուրի՜շ է: Այն չէ, ինչին մենք սովոր ենք այստեղ:Այնտեղ սերը մաքուր էներգիա է: Բաց է և ընդգրկուն: Անսահմանափա՛կ: Անառարկելի՛: Անգնահատելի՛: Կյանքի էներգիա: Ամեն ինչ` և՛ սնունդ, և՛ թթվածին: Գոյության միակ հնարավոր կերպ:

Այստեղ սերն այլ է: Ընդհանրապես ամեն ինչ այստեղ այլ է: Այստեղ հարաբերություններ են: Կանոններով և խաղերով հարաբերություններ: Սցենարներով, որոնք մոգոնում է էգոն: Եվ մարդիկ մտածում են, որ դա՛ է սերը: Երբեմն այնտեղի սերը պատահում է և այստեղ: Պատահում է` ինչպես բռնկում: Արա՛գ: Կա՛րճ: Հզո՛ր: Մարդիկ չեն կարողանում դիմանալ: Մաքուր գիտակցությունը երկար չի դիմակայում: Բացարձակ վստահություն: Առավելագույն  բացություն: Հոգին ինքն իրեն բացահայտում է չափազանց կարճ ժամանակով: Իսկ հետո … հետո կրկին հարաբերություններ:

Որոշ մարդկանց բախտը բերում է. նրանք ճանաչում են իրենց սեփական հոգին: Նրանք, ովքեր հիշում են իրենց էությունը: Նրանց հետ տեղի է ունենում այն, ինչ մարդկանց մոտ հազվադեպ է պատահում: Սեր: Միայնակ զույգեր: Գուցե տասնյակ, հարյուրավոր: Բայց հազիվ թե հազարավոր: Ամեն դեպքում` հաստատ ոչ միլիոնավոր:

Պատահում է` հոգուց հոգուն է անցնում: Այդպես պատահում է: Պատահում է, եթե հավատում ես և տրվում հոգուն: Տրվում ես առանց վերապահումների: Առանց ետ նայելու: Ներսում զգում ես այդ կապը և անձնատուր լինում: Սակայն մարդիկ չեն կարողանում: Էգոն խանգարում է: Անհատականության սահմանափակումներ: Փորձ: Վախեր: Կարծրատիպեր: Անվստահություն` մարդու հոգևոր բնույթի և Բացարձակ Գիտակցության դեմ: Կյանք` սովորական, ամենօրյա, հանրածանոթ: Կյանք, որը թույլ չի տալիս խորանալ զգացմունքների մեջ: Մակերեսային: Բարեկեցություն և հարմարավետություն: Սա միանգամայն հասկանալի է և կարելի է ձեռք տալ: Դա տեսանելի է: Դու դա զգում ես: Հոգուն քչերն են լսում: Լսելու համար այստեղ չափազանց շատ է աղմուկը:

Մարդիկ այսօր գնում են դեպի միտք: Ավելի շատ հավատում են վերլուծություններին, տրամաբանությանը և գիտակցության այլ շերտերի, քան սեփական զգացողություններին: Ապրում են այնպես, կարծես Գիտելիքն ապրում է մտքում: Իսկ սիրտը փակ է: Այդպես ապրելը հեշտ է: Այդպես կարելի է մինչև մահ ձգել: Ցավոտ չէ:
Չէ՞ որ հոգին պահանջում է հավիտյանս հավիտենից: Լիովի՛ն: Ամբողջությա՛մբ: Հոգին չի կարող գոյատևել կիսատության կամ հարմարավետության մեջ: Այն ամեն ինչ է: Եվ ապրում է ամեն ինչի մեջ…

Նրանք, ովքեր սա գիտակցում են, փոքր-ինչ անզոր են: Որոնում են: Սպասում են նրան, ով նույնպես փոքր-ինչ անզոր է, ավելի ճիշտ` չի ուզում անզոր չլինել: Փախուստն անհնար է: Հանդիպումը` խորքային և առավել քան լուրջ: Ոգին գնում է ոգու մոտ` փոխազդեցության մեջ մտնելով նրա հետ: Վերաստեղծո՛ւմ: Վերաարժեքավորո՛ւմ: Զգացե՛ք կրկին: Նրա հետ` ինչպես տանը: Սեր: Հարազատության զգացողություն:

Որովհետև իսկականը այնտե՛ղ է: Իսկ այստեղ ամեն ինչ սուրոգատի (փոխնակ) պես է:

Աղբյուր`  Лилия Ахремчик

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև`  Լիլյա Ախրեմչիկ «Մարդուն հարկավոր է զգալ»

Լիլյա Ախրեմչիկ «Դու այնտեղ ես, որտեղ ուզում ես լինել»

Реклама

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Լիլյա Ախրեմչիկ «Սերն այնտեղ ուրի՜շ է…»

  1. Уведомление: Ուսումնական առաջին շրջանի ամփոփում. սեպտեմբեր-դեկտեմբեր | Ավագ դպրոց

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s