Ինչո՞ւ է այնպես լինում, որ մենք չենք կարողանում հանդիպել միմյանց:
Հնարավոր է, որ մենք չենք փնտրում հանդիպում, հնարավոր է նաև` չենք ցանկանում այդ հանդիպումն ունենալ:
Մենք հաճախ չենք ձգտում հանդիպման և, հետևաբար, չգիտենք` ինչպես հայել և, կամ` ինչպես լսել:
Մենք ենք ընտրում` ում ենք մենք ուզում նայել, իսկ նա, ով մեզ չի հետաքրքրում, չենք էլ նայում:
Մենք ենք ընտրում` ում ենք մենք ուզում լսել և, կամ ում չենք էլ պատրաստվում լսել:
Եվ, կամ հակառակը` մենք հանդիպում ենք ցանկանում, բայց փոխանակ բացվելու և սպասելու այդ հանդիպմանը, փորձում ենք գրավել մարդուն, և մարդը փակվում է, որովհետև հանդիպումը միշտ էլ վախենալու է:
Հանդիպել` նշանակում է հանդիպել ընդմիշտ: Հանդիպում` նշանակում է հանդիպում այնպիսի խորքային մակարդակում, ուր երկու գոյեր միահյուսվում են ընդհանուր պատասխանատվությամբ. դա մոռանալու բան չէ, դրանից չես կարող փախչել:
Հանդիպելը սարսափելի է, և մենք փակվում ենք, որովհետև շատ հաճախ այդ հանդիպումը ցավոտ է լինում` ավարտվելով մարդկային հարաբերությունների փլուզմամբ:
Ահա, թե ինչու է մեզ պետք, որ սովորենք նայել այնպես, որ տեսնենք, ուղղակի՛ տեսնենք մարդուն այնպիսին, ինչպիսին նա կա իրականում, ոչ թե այնպիսին, ինչպիսին մենք ենք պատկերացնում կամ կցանկանայինք նրան տեսնել:
Մի՛ ձգտեք տեսնել միայն այն, ինչ ցանկանում եք տեսնել. Աստված մեր առջև մարդուն դրել է որպես հայտնություն` գեղեցկության բացահայտում…
Աղբյուրը` Митрополит Антоний Сурожский
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Անտոնի Սուրոժսկի» կայքէջին