Մի՛ շտապիր, ընկե՛ր:
Շտապելու հարկ չկա: Ամառը չի շտապում աշնան մոտ: Նորելուկ ծիլերը չեն փորձում ավելի արագ աճել: Մոլորակները ծուլորեն պտտվում են իրենց ուղեծրում: Այս հինավուրց տիեզերքը չի շտապում:
Բայց միտքը, իրեն զգալով ամբողջից կտրված, պատասխաններ է ուզում ստանալ հիմա, լուծումներ է ուզում այսօր, ուզում է համոզվել, թե որքան վատ է ամեն ինչ: Նա ուզում է արտահայտել իր թանկարժեք եզրահանգումները և, ի վերջո, վերահսկել ամեն ինչ:
Բայց դու միտք չես, ընկեր իմ: Միտքն ամբողջի մի մասն է, բայց այն չի կարող արտացոլել ամբողջը:
Այնպես որ, մի՛ շտապիր: Խորը և գիտակցված շունչ քաշիր: Վստահի՛ր այն տեղին, որտեղ գտնվում ես դու: Տեղը, ուր հիմա գտնվում ես, իրավամբ կարելի է կոչել «դեռևս ոչ մի պատասխան»` անտեղյակության թանկարժեք վայր: Այդ վայրը սրբազան է, որովհետև դա հենց 100 տոկոսանոց կյանքն է: Վայրն այդ լցված է կյանքով, հագեցած է կյանքով, հոսում է կյանքով և ենթարկվում է կյանքին…
Մի՛ շտապիր կյանքի բեմի վրա հասնել «Ես» կինոնկարի հաջորդ սցենարին:
Եղիր Այստեղ և Հիմա` գոյություն ունեցող ներկայիս այս բացառիկ կադրում:
Հիմա-ն տեղ է, ուր պատասխանները հանգստանում են, իսկ ստեղծագործական որոշումները` աճում…
Աղբյուր` Джефф Фостер
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Ջեֆֆ Ֆոստեր» կայքէջին
Уведомление: Ջեֆ Ֆոստեև «Մի շտապիր, ընկեր» — Նանե Այնթաբյան