Կյանքում լինում են բավական շատ իրավիճակներ, մարդիկ կամ իրեր, որոնք մեզ չեն բավարարում:
Օրինակ`
-Հարաբերություններ, որոնք վաղուց բեռ են դարձել:
-Աշխատանք, որը վաղուց հոգնեցրել է:
-Բիզնես, որը վնասով է աշխատում:
Բայց, անհայտ պատճառներով, մենք կառչում ենք նավի տախտակամածին` հույս ունենալով, որ ինչ-որ ժամանակ այն, այնուամենայնիվ, կսկսի լողալ` դրա վրա ծախսելով մեր մնացած նյարդերը, ժամանակը, գումարը:
Նման դեպքերում, անշուշտ, պետք է առաջնորդվել հետևյալ կերպ` ցուցաբերել հաստատակամություն և չհանձնվել, ասել է թե` «համբերություն, աշխատանք, ջանքեր»: Այս դեպքում լավ կլիներ` լիներ ինդիկատոր-ցուցանիշ, որը ցույց կտար նպատակների կատարման ճշգրիտ ժամկետները: Բայց, քանի որ, նման ինդիկատոր գոյություն չունի, պետք է ապավինել հին հնդկացիական հետևյալ ասացվածքին. «Ձին սատկել է` իջի՛ր»:
Թվում է, թե ամեն ինչ պարզ է, բայց…
Մենք ինքներս մեզ համոզում ենք, որ դեռ հույս կա:
Մենք ձիուն ավելի ուժեղ ենք խփում:
Մենք ասում ենք. «Մենք միշտ էլ այդպես ենք ձի քշել»:
Մենք կազմակերպում ենք միջոցառումներ մեռած ձիուն վերակենդանացնելու համար:
Մենք բացատրում ենք, որ մեր մեռած ձին ավելի «լավն է, արագավազ է ու էժան»:
Մենք կազմակերպում ենք տարբեր սատկած ձիերի համեմատության մրցույթներ:
Մենք նստում ենք ձիու կողքին` նրան համոզելով սատկած չլիներ:
Մենք միջոցներ ենք ձեռք բերում, որոնք օգնում են սատկած ձիերին էլ ավելի արագ վարգել:
Մենք փոխում ենք ձիերին սատկած ճանաչելու չափանիշները:
Մենք այցելում ենք ուրիշ վայրեր, որպեսզի տեսնենք` ինչպես են այնտեղ քշում սատկած ձիերին:
Մենք հավաքում ենք գործընկերներին, որպեսզի վերլուծենք սատկած ձիերի վարքագիծը:
Մենք քշում ենք սատկած ձիերին, հույս ունենալով, որ ձիերը միասին ավելի արագ կվազեն:
Մենք վարձում ենք սատկած ձիերի խնդիրներով զբաղվող փորձագետների:
Եթե ձին սատկել է` իջի՛ր:
Աղբյուրը` Сергей Азимов — «Деньги и сетевой маркетинг»
Ռուերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ