Ջեֆ Ֆոստերը մեր ժամանակակիցն է, դերասան և ռեժիսոր: Աշխարհում հայտնի է «Press Play», «Eating L.A.», «Hardly Newz» գործերով: Ըստ Watkins’ Mind Body Spirit ամսագրի տվյալների՝ Ջեֆ Ֆոստերը համարվում է մեր ժամանակների 100 ամենաազդեցիկ հոգևոր առաջնորդներից:
Ամանորյա ուղերձ Ջեֆ Ֆոստերից
Հարգելի՛ ընթերցող, ընդունիր խնդրեմ իմ ամանորյա ուղերձը:
Քանի որ մենք հիմա Նոր տարվա շեմին ենք, հիշեցնում եմ` հարկավոր է խաղաղվել, խորը շունչ քաշել, օրհնել այն իրական և բացառիկ պահերը, երբ մենք երբևէ ուղղակիորեն կարողացել ենք անմիջական կապ հաստատել մեր զգացմունքների հետ` հետաքրքիր, սիրող, քնքուշ, թրթռացող …
Եվ հիշե՛ք`եթե պահը թվում է «անտանելի», ապա այն երբեք չի կարող իսկապես անտանելի լինել, քանի որ ծնունդ է տալիս ուրիշ մի բանի` ինչ-որ մեծ բանի, ինչ-որ խորհրդավոր այլ բանի…
Հիշեք` զգացմունքը դադարում է «անտանելի» լինել, երբ դու շնչում ես դրա միջով:
Քեզ ավելի համբերատար դարձնում է քո՛ շնչառությունը: Քո՛ ներկայությունը: Քո՛ գիտելիքները:
Հանձնելու քո՛ պատրաստակամությունը: Քո՛ սերը:
Այո՛, այս ամենն անտանելի է թվում: Այո՛, զգացմունքը կարող է լինել չափազանց ցավոտ, վախեցնող և հզոր: Զգացմունքը կարող է առաջացնել նման մտքեր. «Այն կարող է ինձ սպանել, ես չեմ կարող անցնել դրա միջով, դա ինձ համար չափազանց շատ է, դա վտանգավոր է, ռիսկային, սխալ է, անտանելի է…»:
Բայց դու կարող ես դիմանալ դրան: Դու նախկինում դիմացել ես, հիմա էլ և միշտ էլ կարողանալու ես դիմանալ…
Կարող ես դիմանալ, եթե նույնիսկ այդ ամենը թվա անտանելի: Եթե, նույնիսկ դու վստահ ես, որ չես կարող դիմանալ մի ակնթարթից ավելի:
Դու կդիմանա՛ս: Եվ կդիմանաս հիմա՛: Դու սեփական «անկարողությանը» ունակ ես դիմանալ: Նկատե՞լ ես` ինչ-որ բան կա, որ քեզ մշտապես աջակցում է: Օգնում է քեզ: Դու դա զգո՞ւմ ես հիմա, թե՞`ոչ:
Ես իմ ներսում հանդիպել եմ ամենաանտանելի մտքերին, զգացմունքներին և զգացողություններին: Այդ երևույթը տեղով մեկ կատաղություն է: Ահաբեկչություն: Անվերջանալի, անսահման վիշտ և միայնություն: Ամեն անգամ, երբ ես ընկղմվել եմ մութ, «բացասական» մատերիայի մեջ, ես զգացել եմ, որ ահա-ահա կմեռնեմ կամ` կանհետանամ: Բայց ես չեմ անհետացել:
Ես համոզվել եմ, որ միանգամայն հնարավոր է դիմակայել ներքին կյանքի ամենախորը և ամենատրավմատիկ հույզերի ժամանակ: Եվ, որ այն վտանգավոր չէ: Լցված է սիրով: Բարյացկամությամբ: Եվ, որ այն ստեղծված է ոչ այլ ինչով, քան Լույսով: Եվ անսահման համբերությամբ:
Միայն թե քո՛նը դարձրու այս պահի պահը, այս պահի շնչառությունը, այս պահի անվտանգությունը…
Միայն թե յուրացրո՛ւ պահը: Առանց շտապելու:
Քո սիրող ներկայությամբ:
Ես Ձեզ սիրում եմ, ընկերնե՛ր:
Շնորհակալություն 2018 թ-ի ձեր աջակցության համար:
Մաղթում եմ ամենայն բարիք, անշտապողականություն և առողջություն 2019թ-ին:
Աղբյուր` Джефф Фостер
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Ֆոստեր» կայքէջին