Հասունությունը հնարավոր է զարգացնել

47686074_2109747339046995_5343446418717671424_n.jpg

Ինձ համար հասունությունը պարզությունն է,

Եվ ինքդ քեզ հոգ տանելու ունակությունը:

Քաղցա՞ծ ես: Հանգստացի՛ր:

Ցո՞ւրտ է: Տաքացի՛ր:

Փչո՞ւմ է: Տեղդ փոխի՛ր:

Ցավո՞տ է: Մի՛ համբերիր:

Սիրո՞ւմ ես: Ասա՛:

Չե՞ս սիրում: Առավե՛լ ևս ասա:

Վա՞տ է: Այնպես արա՛, որ լավ լինի:

Լա՞վ է: Մի՛ հեռացիր`

Դադար տուր և վայելիր:

Ցա՞վ են պատճառում:

Ուշադրությունը հրավիրիր այդ փաստի վրա:

Չե՞ն լսում:

Նորի՛ց փորձիր:

Կրկի՞ն չեն լսում:

Լքի՛ր:

Սովորի՛ր տալ:

Խոսքը փողի մասին չէ,

Ընդհանրապես փողի մասին չէ:

Տղան տղամարդ է դառնում, երբ դադարում է միայն սպառել:

Սովորի՛ր տալ:

Աղջիկը կին է դառնում, երբ դադարում է միայն տալ:

Սովորի՛ր նաև վերցնել:

Եվ վերջապես` սովորի՛ր տարբերել կարիքն ու սերը,

Խոցելի լինելը և թուլությունը:

Հոգատարությունը և խնամքը,

Բարությունը և ենթակա լինելը,

Վստահությունը և հիմարությունը,

Ագրեսիան և բռնությունը:

Ես մտածում եմ, որ շատերը սա զգում են անգիտակցականի շերտերում:

«Սիրտը չի՛ խաբում…»,-հիշո՞ւմ ես:

Հենց նույն բանի մասին եմ ես հիմա խոսում:

Ուղղակի շատերն իրենց մեջ ուժ չեն գտնում խոստովանել այս մասին:

Օրինակ, որ իրենց պատմությունը Սիրո մասին չէ,

Այլ` անհրաժեշտության:

Հասունությունը` ինչպես մկանը

Հնարավոր է զարգացնել:

Միայն թե անհրաժեշտ է հասկանալ` քո ինչին է դա պետք:

Աղբյուր` Игорь Ларин

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s