Էնթոնի դե Մելլո «Ամեն օրը` Նոր տարի»

entoni-de-mello
Ազգությամբ հնդիկ Էնթոնի դե Մելլոն հոգեթերապևտ է, 

աշխարհում հայտնի է հոգեվերլուծության և խմբային հոգեթերապիայի յուրօրինակ մեթոդներով, ինչպես նաև՝ արևելյան փիլիսոփայության և խորհրդապաշտական ուսմունքների նորովի մեկնաբանությամբ: Հիմնադրել է Հովվական Խորհրդատվության Հոգևոր Ինստիտուտը: Աշխարհին հայտնի է «Երբ է Աստված ծիծաղում»«Իմաստության մեկ րոպե», «Սեր և ազատություն», «Վիշապը սավառնում է ամպերում» գործերով: Մահացել է 1987 թվականին, 55 տարեկան հասակում, Նյու Յորքում:

Ամեն օրը` Նոր տարի

-Մի՞թե դու մեզ երջանկություն չես մաղթի Ամանորի առթիվ:

Վարպետը նայեց օրացույցին, տեսավ, որ այդ օրը հինգշաբթի է և ասաց.

-Ավելի լավ է` ես ձեզ ցանկանամ երջանիկ հինգշաբթի:
Քրիստոնյաները վիրավորվեցին Վարպետից` մինչև որ նա բացատրեց.
-Միլիոնավոր մարդիկ ուրախանում են Ամանորի օրը, այդ պատճառով էլ նրանց երջանկությունը կարճատև է: Իսկ նրանք, ովքեր ուրախանում են Այս օրով, յուրաքանչյուր օր Նոր տարի է:
Աղբյուր` Энтони де Мелло
Ինչու են բոլորը երջանիկ
-Ինչու՞ են այստեղ բոլորը երջանիկ` ինձանից բացի:
-Որովհետև նրանք սովորել են ամեն ինչում տեսնել բարին և գեղեցիկը…
-Իսկ ես ինչո՞ւ չեմ տեսնում այդ բարին և գեղեցիկը:
-Որովհետև հնարավոր չէ դրսում տեսնել այն, ինչ չես տեսնում ներսում…
Աղբյուր` Энтони де Мелло «Одна минута мудрости»
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝  Էնթոնի դե Մելլո, առակներ
Իմաստության մեկ րոպե. թեթևամտություն
Վարպետն ասում էր, որ ոչինչ չարժե լուրջ ընդունել, նույնիսկ իր ուսմունքը: Այդ մասին նա մի պատմություն էր սիրում պատմել.
— Իմ առաջին աշակերտը այնքան թույլ էր, որ վարժություններն ուղղակի սպանում էին նրան: Իմ մյուս աշակերտը քիչ էր մնում խելագարվեր, քանի որ շատ էր աշխատում իմ հանձնարարած վարժություններով: Իմ երրորդ աշակերտը բթացավ չափից շատ մտահայելուց: Միայն չորրորդին հաջողվեց պահպանել առողջ միտքն ու մարմինը:
-Ինչո՞ւ հենց նա,- հարցրեց ինչ-որ մեկը:
-Որովհետև նա ուղղակի հրաժարվում էր կատարել իմ վարժությունները:
Ծիծաղի պայթյունը անլսելի դարձրեց Վարպետի ձայնը:

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s