Քո մտքերը ձևավորում են ճակատագիր

49372214_2140407379607272_5204844521245900800_n
Շատ մարդիկ ասում են. «Ինքնախաբեություն է ուրախանալ ձախողումների դեպքում և շնորհակալություն հայտնել դժբախտությունների համար»: Դա անհեթեթություն է:

Եվ պատկերացրեք`նրանք ճիշտ են: Սակայն հարց է առաջանում` իսկ այդ ճշմարտությունը նրանց երջանկություն բերո՞ւմ է:

Մարդկանց մեծամասնությունն անհաջողություններին արձագանքում է ստանդարտ կերպով`գրգռվածությամբ, ագրեսիայով, բացասական էմոցիաներով: Մարդը սկսում է պայքարել ստեղծված իրադրության դեմ` ներսում զգալով դիմադրություն: Առնվազն մոլորություն է, եթե դու հավատում ես, որ նյարդայնանալու օգնությամբ կարելի է բարելավել ստեղծված իրավիճակը:

Լա՛վ, այդ դեպքում ո՞րն է բացասականի նպատակը: Բացասականը ոչ մի նպատակ էլ չունի: Ընդհակառակը` գրգռվածությունը և ագրեսիան ծնունդ են տալիս էլ ավելի շատ բացասական էմոցիաների:
Քվանտային աշխարհն ուսումնասիրող գիտնականները հավաստում են. «Ամբողջ աշխարհն էներգիա է, ընդ որում, էներգիայի բոլոր մասնիկները միաժամանակ ամենուր են: Այս երևույթը կոչվում է քվանտային անորոշություն:  Պարադոքս է, բայց գիտական փաստ` ​քանի դեռ չի հայտնվել դիտորդը` մարդը, աշխարհ գոյություն չունի»:
Տարրական մասնիկներն իրենց բնույթը սկսում են փոխել պարզունակ դիտարկման դեպքում: Այսինքն` մարդու սպասելիքները միշտ ազդում են էքսպերիմենտի արդյունքների վրա: Յուրաքանչյուր մարդ 100% ճիշտ է: Դուք միշտ հավատում եք մի բանի, իսկ հետո գտնում ձեր համոզմունքների հաստատումը:
Օրինակ` դուք հավատում եք, որ փողը չի բավարարում: Եվ դա ճշմարտություն է. փողը ձեզ մշտապես չի բավականացնում: Կամ այս քաղաքում անհնար է գտնել լավ աշխատանք: Դուք նորից ճիշտ եք: Բայց չէ՞ որ հենց ձեր կողքին` ճանապարհից այն կողմ, ապրում են մարդիկ, ում փողը բավարարում է ամեն ինչի համար: Եվ նրանք լավ աշխատանք ունեն: Ինչո՞ւ, նրանք հաջողա՞կ են: Ո՛չ:
Դե՛, որովհետև գործում է քվանտային ֆիզիկայի օրենքը: Դուք մի՛շտ, մի՜շտ, առանց բացառության, ստանում եք այն  արդյունքը, ինչ ակնկալում եք:
Եթե Դուք համաձայն չեք իմ արտահայտած տեսակետի հետ, ապա իրավացի եք 100%: Սակայն ձեր ունեցած տեսակետը ձեզ բերում է հանգստությո՞ւն, հստակությո՞ւն, ուրախությո՞ւն: Արդյո՞ք ձեզ օգնում է հեշտությամբ դիմակայել խոչընդոտները և խաղալով հաղթահարել դրանք: Եթե պատասխանեք` այո, ապա ես, ազնիվ խոսք, հաճույքով ձեզանից կսովորեմ:
Անձնական փորձ
Երբ վնասեցի իմ ձեռքը, ես հուսահատության մեջ էի: Բժիշկներն ինձ ասացին, որ ես հաշմանդամ եմ: Եվ ես հավատացի: Հետո ես կարդացի այն մարդկանց մասին, ովքեր կարողացել էին սարսափելի վնասվածքներից հետո վերականգնվել: Եվ ես հավատացի, որ դա հնարավոր է: Արդյունքում` հիմա իմ ձեռքը միանգամայն առողջ է:
15 տարի շարունակ ես հավատում էի, որ աղքատությունը պատիժ է: Շատ էի աշխատում, սակայն արդյունքում` ոչինչ: Հետո հավատացի, որ ես հեշտությամբ կարող եմ հասնել ֆինանսական ազատության, և ամեն ինչ ստացվեց:
Ես հավատացի, որ հարկավոր է պայքարել կյանքի դեմ, և իմ աշխարհը դարձավ վտանգավոր, նենգ և դաժան: Հիմա ես գիտեմ, որ ես պաշտպանված եմ միշտ: Ամենն իմ երջանկության համար է: Իմ աշխարհը հոգ է տանում իմ մասին: Այդ պատճառով ես ասում եմ` ուռա՜…
Ամեն վայրկյան մենք ընտրություն ենք  կատարում: Ամեն վայրկյան մենք կերտում ենք մեր իրականությունը:
Ամեն անգամ, երբ ձեզ հետ ինչ-որ բան է կատարվում, ինչը դուք չէիք ուզենա, որ լիներ, հիշե՛ք` դուք ունեք ընտրություն: Դուք հայտնվել եք քվանտային խաչմերուկում: Եթե չարանում եք, ուրեմն`դուք սխալ տեղում եք`գնում եք ոչ այնտեղ, Դուք պարզապես շրջվել եք չար աշխարհի ուղղությամբ:
Եթե Ձեզ այնտեղ դուր է գալիս, ամեն ինչ լավ է: Եթե`ոչ, ինքներդ ձեզ ասեք` ուռա՜, ամեն ինչ լավ է: Բարի գալուստ իրականություն: Իրականությունը միշտ բարի է և չեզոք: Միայն ձեր մտքերը և գնահատականներն են ներկում այն…
Երբ դուք սրտանց ուրախանում եք ցանկացած փորձի վրա` ձեր բոլոր խնդիրները լուծվում են իրենք իրենց: Նույնիսկ կարող է փոքր-ինչ անսովոր թվալ, բայց անգամ պատերազմի կարիք չի զգացվում: Եթե Դուք դեռ չեք պատերազմել` պատերազմե՛ք: Անձամբ ես նախընտրում եմ խաղաղություն և հանգիստ:
Կյանքի միսնականության մասին ունեցած ձեր փորձը կիսեք մարդկանց հետ և համոզված եղեք` դուք կարող եք օգնել մարդկանց, որպեսզի նրանք ապրեն երջանիկ և հեշտ:
Աղբյուր` Юрий Токарев
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s