Նա, ով փչացնում է քո տրամադրությունը, ահա թե ինչ է անում. հենց դու սկսում ես զայրանալ, նախ` քո արյան մեջ ավելանում է հեմոգլոբինի և ադրենալինի մակարդակը, հետո այն կտրուկ իջնում է, որն ուղեկցվում է դեպրեսիայով և հոգնածությամբ: Ձեր ստամոքսը սկսում է ստամոքսահյութ արտադրել, մազանոթներում սպազմ է տեղի ունենում, որն էլ իր հերթին հանգեցնում է նյութափոխանակության խանգարման:
Իրականում վիրավորող մարդը ձեզ «ծեծում» է. ճիշտ նույն նյութերն են հայտնվում արյան մեջ, երբ մարդը ծեծի է ենթարկվում:
Եթե դուք արագ ձեզնից հեռու եք վանում և ձգտում հնարավորինս շուտ մոռանալ այդ մասին` ձեզ հետ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենում: Իսկ, եթե երկար ժամանակ հանդուրժում եք ձեզ վիրավորողին և շարունակում շփվել նրա հետ, ապա դա լավ չէ առողջության համար, ավելին` վտանգավոր է:
Իսկ ով բարձրացնում է տրամադրությունը, այսինքն` ասում է հաճելի բաներ, կատակում է, ուրախ անեկդոտ է պատմում կամ կոմպլիմենտ անում, նա խթանում է, որպեսզի ձեր օրգանիզմում առաջանան առողջությունն ամրապնդող հորմոններ: Անոթները լայնանում են, ավելանում է թթվածինը, բարելավվում է նյութափոխանակությունը, բարձրանում է իմունիտետը: Կյանքը երկարում է: Իսկ, եթե դու էլ ես ուզում հաճելի բաներ ասել և անել, նշանակում է սկսվել է շղթայական ռեակցիա:
Լավ տրամադրությունն ազդում է արյան անալիզների, ընդհանրապես` բոլոր տիպի անալիզների վրա: Լավ տրամադրությունն ապահովում է նաև երկարակեցություն:
Հարկավոր է լավ տրամադրությունը պահպանել: Եվ գնահատել նրանց, ովքեր պարգևում են լավ տրամադրություն: Թույլ մի տվեք, որ փչացնեն ձեր տրամադրությունը. եկեք ինքներս մեզ չապտակենք և թիկունքից չխփենք:
Առավոտյան արթնացել ես` սա արդեն նոր ծնունդ է, նոր փոքրիկ կյանք, թող որ այն սկսվի լավ տրամադրությամբ, բարի լուրերով և փոքրիկ հաճույքներով:
Աղբյուր` Анна-Валентиновна Кирьянова
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Աննա Կիրյանովա» կայքէջին
Уведомление: Աննա Կիրյանովա «Տրամադրության մասին» — Նանե Այնթաբյան
Уведомление: Տրամադրության մասին. Գրականություն – Անահիտ Հովհաննիսյան
Уведомление: Ժամանակակից հոգևոր նյութերի ընթերցում. Գրականություն – Անահիտ Հովհաննիսյան