Լուիզ Հեյ «Սիրիր քեզ»

48215768_304889003476187_4190400871160348672_n.jpg

Լուիզ Հեյը ամերիկացի հոգեբան է: Նա աշխարհին հայտնի է «Դու կարող ես առողջացնել քո կյանքը» (You Can Heal Your Life) գրքերի շարքով: Լուիզ Հեյի ուսմունքի առանցքը մարդու ինքնառողջացումն է և դրա հետ կապված խնդիրների լուծման ուղիների մատնանշումը: Նա հիշեցնում է, որ մենք լիովին պատասխանատու ենք մեր կյանքի բոլոր իրադարձությունների` և՛ լավի, և՛ վատի համար: Մեր ամեն մի միտք ստեղծում է մեր ապագան: Ընդ որում, տիեզերական ուժերը երբեք չեն դատում և չեն քննադատում: Նրանք մեզ ընդունում են այնպիսին, ինչպիսին կանք` մեր համոզմուքներն արտացոլելով ավտոմատ կերպով` ​ինքնաբերաբար:

Սիրիր քեզ

Ես հանգել եմ հետևյալ եզրակացության` երբ մենք սիրում ենք ինքներս մեզ, հավանություն ենք տալիս մեր գործողություններին և մնում ենք ինքներս մեզ հետ, ապա կյանքը դառնում է այն աստիճան գեղեցիկ, որ բառերով չես փոխանցի: Փոքր հրաշքներն ամենուր են. սկսում է լավանալ առողջությունը, փողը գալիս է ինքն իրեն, այլոց հետ հարաբերությունները ծաղկում են, իսկ անհատականությունը սկսում է արտահայտվել ստեղծագործական բանալիի շնորհիվ: Եվ այս ամենը տեղի է ունենում առանց դույզն-ինչ գործադրված ջանքերի: Երբ մենք սրտանց սիրում և հարգում ենք մեզ, հավանություն ենք տալիս մեր արարքներին, մենք ստեղծում ենք մտքի որոշակի կազմակերպվածություն: Նման դեպքերում հրաշալի փոխհարաբերություններ են հաստատվում նաև շրջապատի մարդկանց հետ, մենք նույնիսկ սկսում ենք քաշ գցել և նիհարել: Սիրել քեզ` նշանակում է տոնել քո անհատականության գոյության փաստը և երախտապարտ լինել կյանքի այդ պարգևի համար:

Աղբյուր` Луиза Хей

Ինչպես սիրել քեզ

1. Դադարե՛ք քննադատել: Անմիջապես դադարեք քննադատել: Քննադատությունը երբեք ոչ մեկին չի փոխել: Ինքներդ ձեզ էլ մի քննադատեք: Ձեզ ընդունեք այնպիսին, ինչպիսին կաք: Երբ դուք քննադատում եք ինքներդ ձեզ` փոփոխությունները բացասական կարող են լինել: Երբ դուք հավանություն եք տալիս ինքներդ ձեզ` փոխվում եք դրականորեն:

2. Դադարե՛ք ինքներդ ձեզ վախեցնելուց և ձեր իսկ մտքերով ինքներդ ձեզ ահաբեկելուց: Դա կյանքն ապրելու սարսափելի ճանապարհ է: Ձեզ համար գտեք այնպիսի կերպար, որ ձեզ հաճելի է (ինձ համար դա դեղին վարդն է) և անմիջապես ձեզ վախեցնող մտքերից դրա օգնությամբ անցում կատարեք հաճելի մտքերին:

3. Եղե՛ք առատաձեռն, բարի և համբերատար: Շռայլ գտնվեք ինքներդ ձեր հանդեպ: Բարի եղեք ձեր նկատմամբ: Համբերատարություն ցուցաբերեք ձեր նոր մտածողությանը: Ձեզ վերաբերեք ինչպես սիրելիի:

4. Բարյացկամություն դրսևորեք ձեզ բանականությանը: Ինքդ քեզ ատել, նշանակում է ատել քո մտքերը: Այդպես մի՛ արա, ավելի լավ է փոխես մտքերդ:

5. Գովե՛ք ինքներդ ձեզ: Քննադատությունը կազմալուծում է ներքին ոգին: Գովասանքը ուժեղացնում է այն: Ինքներդ ձեզ հնարավորինս գովաբանեք: Ինքներդ ձեզ հետ խոսեք, ասեք, թե որքան լավ եք կարողանում գլուխ հանել ամեն մի փոքր բանից:

6. Աջակցե՛ք ինքներդ ձեզ: Գտեք ինքներդ ձեզ աջակցելու ուղիներ: Դիմեք ընկերներին և թույլ տվեք, որպեսզի նրանք օգնեն ձեզ: Միանգամայն բնական է օգնություն խնդրել, եթե դուք դրա կարիքն ունեք:

7. Սիրո՛վ վերաբերվեք ձեր թերություններին: Հասկացեք, որ դուք ինքներդ  եք ստեղծել դրանք` ժամանակին բավարարելու ձեր ինչ-ինչ կարիքներ: Այժմ դուք փնտրում եք ձեր պահանջներին համապատասխան նոր դրական ուղիներ: Այնպես որ, նրբորեն փորձեք ազատվել հին վարքագծի բացասական կարծրատիպերից:

8. Հո՛գ տարեք ձեր մարմնին: Սովորեք ճիշտ սնվել, հասկանալ` ​ինչ սնունդ է հարկավոր ձեր մարմնին առավելագույն էներգիա և կենսունակություն պահպանելու համար: Սովորեք ֆիզիկական վարժություններ անել, հասկացեք` հատկապես որոնք են դուք հաճույքով անում: Քնքուշ սիրեք և հարգեք տաճարը, որում դուք ապրում եք:

9. Աշխատեք հայելու հետ: Հաճախակի նայեք ձեր աչքերի մեջ: Աճող սեր դրսևորեք ինքներդ ձեր հանդեպ: Նայելով հայելու մեջ` ներեք ինքներդ ձեզ: Նայելով հայելու մեջ` խոսեք ձեր ծնողների հետ և ներեք նրանց: Օրվա մեջ գոնե մեկ անգամ ասեք ինքներդ ձեզ. «Ես սիրում եմ քեզ: Ես իսկապե՛ս սիրում եմ քեզ»:

10. Արեք դա հենց հիմա: Մի՛ սպասեք, մինչև ձեր գործերը կարգավորվեն, դուք նիհարեք, գտնեք նոր աշխատանք կամ  նոր կապեր հաստատեք: Սկսեք հենց հիմա և արեք ձեզնից կախված հնարավոր ամեն ինչ:

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև` Լուիզ Հեյ «Դու կարող ես առողջացնել քո կյանքը»

Լուսանկարը` ֆեյսբուքից

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s