Մարդիկ կարծում են, որ ստեղծագործական կյանքի կարևորագույն մասը տաղանդն է, կարգապահությունը, վարժանքը կամ էլ` հաջողակ լինելը: Ճիշտ է` այս ամենը կարևոր է: Բայց ես կարծում եմ, որ ամենակարևորը ինքդ քեզ ներելու կարողությունն է:
Յուրաքանչյուր օր, ինչպես արվեստագետներ, մենք պետք է կարողանանք ներել ինքներս մեզ:
Ինքներս մեզ պետք է ներենք կատարած աշխատանքի համար, ինչ է թե`գործն այնքան էլ հաջող չստացվեց, որքան որ մենք կուզեինք, որ լիներ:
Ինքներս մեզ պետք է ներենք մեկը մյուսի ետևից մեր կողմից բաց թողնված ժամկետների համար:
Մենք պետք է մեզ ներենք այն ժամանակի կորստի համար, որը մենք չենք նվիրում աշխատելու համար: Այդ ժամանակը երբեմն կարող է ձգվել նույնիսկ ամիսներ, ինչ է թե` մենք կորցրել ենք էներգիա կամ ոգեշնչում:
Մենք պետք է ներենք ինքներս մեզ նույն բաները կրկին ու կրկին կատարելու համար, ինչ է թե` երկար ժամանակ չենք դառնում յուրօրինակ ու փայլուն:
Մենք պետք է ներենք ինքներս մեզ այլ արվեստագետների հանդեպ մեր ունեցած նախանձի համար, ինչ է թե` նրանք մեզ ավելի լավն են թվում ԱՄԵՆ ինչում:
Առանց մշտական ներողամտության` դուք երբեք չեք կարող շարունաբար ստեղծագործել:
Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ներողամտության մասին հիշում եմ, երբ ինքս ինձ հիշեցնում եմ, որ ես միայն նորեկ եմ:
Մենք բոլորս նորեկներ ենք:
Եվ միակ բանը, որ նորեկը կատարելագործվելու համար կարող է անել` շարունակել գնալն է
Առաջ:
Աղբյուր` Элизабет Гилберт
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Լուսանկարում` Էլիզաբետ Գիլբերտ