Դու չես կարող սիրել ուրիշին, քանի դեռ
Չես կարողացել սիրել ինքդ քեզ:
Դու չես կարող սիրել ինքդ քեզ,
Քանի դեռ չես կարողացել ընդունել քո
Այն մասնիկը, որը որ չի սիրում:
Հայտնի չէ՝ ինչու է այդպես լինում:
Երբ ընդունում ես, գտնում ես այնքան մեծ սեր,
Որ նույնիսկ ատելությունն է տուն դառնում:
Դա նման է՝
Երկնքում ճայթած ամպրոպին,
Այն հոգնած ալիքին, որը խաղաղություն է տենչում
Անծայրածիր օվկիանոսի արգանդում:
Վաղուց կորցրած ընկերոջ, ում դու թշնամու տեղ ես դրել:
Նման է Դարթ Վեյդերին,
Քո հորը, ով ինչ-որ ժամանակ
Քեզ պահել է իր գրկում:
Դու չես կարող սիրել ուրիշին,
Քանի դեռ դու ուրիշին չես ընկալում
Քո ներսում եղած քո մի մասնիկի:
Իսկ դու ի զօրո՞ւ ես երկրպագել քո իսկ թերությունները,
Ժպտալ քո անհաջողությունների վրա,
Ճանաչել քո մարդեղենության սուրբ լինելը,
Քահ-քահ ծիծաղել քո սխալների վրա,
Նրանց սխալների վրա էլ:
(Կյանքը ներում է,
Որի շնորհիվ դու միշտ կարող ես
Ամեն ինչ սկսել նորից):
Աղբյուրը՝ Джефф Фостер
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Ջեֆֆ Ֆոստեր» կայքէջին