Հունվարի 27-ին ծնվել է ավստրիացի նշանավոր կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը:
Մանուկ ժամանակ Մոցարտի ամենահաճախ հնչեցրած հարցը, որ մինչև կյանքի վերջ էլ կտանջի նրա պարզ ու հանճարեղ հոգին. «Իսկ դուք ինձ սիրու՞մ եք»:
Կյանքի 35 տարիների ընթացքում գրել է 600-ից ավելի ստեղծագործություն։ Նա աշխարհի բոլոր ժամանակների, թերևս, ամենանշանավոր և ամենասիրված եվրոպական երաժիշտներից է:
Ի դեպ, աշխարհի բազմաթիվ գիտնականների, բժիշկների և հոգեբանների անկախ ուսումնասիրություններն ապացուցում են, որ ավստրիացի երգահան Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի (1756-1791) երաժշտությունը, համեմատած մյուս բոլոր կոմպոզիտորների ստեղծագործությունների հետ, մարդկանց վրա ամենաուժեղ ազդեցությունն է ունենում: Ըստ եվրոպացի գիտնականների, Մոցարտի երաժշտությունը բարձրացնում է մարդկանց մտավոր կարողությունները:
Մոցարտի ստեղծագործությունն իսկապես առանձնահատուկ է: Ամերիկացի նյարդակենսաբան Գորդոն Շոուն բազմաթիվ ուսումնասիրություններից հետո եկել է այն համոզման, որ «Մոցարտի վառ ու բազմազան երաժտությունը թեթևացնում է գլխուղեղի աշխատանքը, օգնում հատկապես մաթեմատիկոսներին և շախմատիստներին»:
Իսկ ֆրասնիացի բժիշկ Թոմատիսն իր «Ինչու Մոցարտ» գրքում գրել է. «Մոցարտի ուժը հասանելի չէ որևէ մեկին: Նրա երաժշտությունն ազատում է հոգին: Մեղեդիների բուժիչ ազդեցությունն այնքան հզոր է, որ Մոցարտին կարելի է համարել կոմպոզիտորներից ամենամեծը»:
Գիտնականները պնդում են, որ դասապատրաստման ժամանակ ընդամենը տասը րոպե Մոցարտի ստեղծագործություններից որևէ մեկն ունկնդրելը բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը:
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի նամակը կնոջը՝ Կոնստանցիա Վեբերին
Իմ սիրելի կին: Ես օգտվում եմ ինձ ընձեռված հնարավորությունից ու քեզ նամակ եմ գրում, իմ թանկագին: Ինչպե՞ս ես ապրում: Դո՞ւ էլ ես իմ մասին հաճախ մտածում այնպես, ինչպես ես` քո մասին: Ամեն րոպե ես նայում եմ քո դիմանկարին և լաց լինում երջանկությունից ու ցավից: Քեզ պահպանի՛ր հանուն ինձ և եղիր առողջ, սիրելիս: Ցտեսություն: Քնքուշ-քնքուշ համբուրում եմ քեզ միլիոն անգամ: Հավիտյան քոնն եմ, քանի դեռ մահը մեզ չի բաժանել:
Սիրելի ու պստլիկ իմ կին, ես քեզ ուզում եմ մի քանի հանձնարություններ տալ: Ես աղաչում եմ քեզ:
1) Մի՛ ընկիր մելանխոլիայի մեջ:
2) Հոգ տար առողջությանդ և զգուշացի՛ր գարնանային քամիներից:
3) Միայնակ մի՛ գնա զբոսնելու, իսկ ավելի լավ է՝ ընդհանրապես չգնաս:
4) Ամբողջովին վստահի՛ր իմ սիրուն: Քեզ նամակներ գրելիս՝ քո դիմանկարը միշտ ինձ հետ է:
5) Աղաչում եմ՝ քեզ պահի՛ր այնպես, որ ոչ քո և ոչ էլ իմ բարի անունները չտուժեն: Նույնպես և հետևիր արտաքին տեսքիդ: Մի՛ զայրացիր նման խնդրանքիս համար:
Դու պարտավոր ես ինձ ավելի ուժգին սիրել, քանզի ես հոգ եմ տանում մեր՝ իմ ու քո, պատվի համար:
6) Եվ վերջում՝ խնդրում եմ, որ ավելի մանրամասն նամակ գրես ինձ: Ես շատ եմ ուզում իմանալ՝ իմ գնալու հաջորդ օրը եկե՞լ է Շուրին Հոֆերը: Հաճախակի՞ է գալիս նա, ինչպես խոստացել էր ինձ: Քեզ այցելո՞ւմ է Լանգեսը, և ինչպե՞ս է ընթանում աշխատանքը քո դիմանկարի վրա: Ինչպե՞ս ես դու ապրում:
Այս ամենը, բնականաբար, ինձ չափազանց հետաքրքիր է:
1789թ., ապրիլի 16, Դրեզդեն
Աղբյուրը՝ izuminki.com
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Լուսանկարներում՝ Ամադեուս Մոցարտ, Կոնստանցիա Վեբեր
Уведомление: Թարգմանական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հունվարի 27 -ին ծնվել է Վոլֆգանգ Ամադեուս Մացարտը | Երաժշտության ուսումնական կենտրոն
Уведомление: Հունվարի 27-ին ծնվել է Վոլֆգանգ Ամադեյ Մոցարտը | Սվետա Ճաղարյան
Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ