Ես քաղաքականությունից և դիվանագիտությունից գլուխ չեմ հանում, առօրյա կյանքում էլ ինտրիգներից և երկակի խաղերից հեռու մեկն եմ: Գիտեմ միայն, որ այս աշխարհի երկրներն ունեն իրենց շահը և խաղում են իրենց համար ձեռնտու իրենց խաղը։ Գիտակցում եմ նաև, որ մենք` հայերս էլ մեր գլխի տերը լինելու համար մեր խաղը պիտի ունենանք` չենք կարող չունենալ: Եվ, որպեսզի մեզ հետ որպես խաղացողի հաշվի նստեն, նախ պետք է կարողանանք դուրս մղել մեր ներսում բնավորված մեծամտությունը և սահմանափակ մտածողությունը` տեղ բացելով խոհեմության և համերաշխության առաջ…
Խաղաղությունն ինձ համար եղել, մնում է և կմնա որպես գերակա արժեք: Հավանաբար, դա է պատճառը, որ չխամրող երախտագիտության նմանվող ջերմ ու քնքուշ զգացում եմ ունենում բնույթով խաղաղարար մարդկանց հանդեպ: Ինձ համար ընդունելի են խաղաղության հասնելու հնարավոր և անհնար բոլոր ձևերը և միջոցները: Ուշքս գնում է, երբ այն գալիս է սիրո, բարության, ժպիտի լուսե ճառագումով, բայց չեմ էլ բացառում, որ խաղաղությունը կարող է հաստատվել նաև կամքի դրսևորմամբ և ուժի պարտադրմամբ, միայն թե անչափ կարևոր մի վերապահում` Ուժի և Կամքի, բայց ոչ երբեք բռնության և պատերազմի:
Իմ, քո, բոլորիս տոնը` Հայոց բանակի օրը շնորհավոր:
Բարի ծառայություն մեր զինվորներին:
Խաղաղություն մեր աշխարհին:
Նունե Մովսիսյան
Լուսանկարը` hetq. am-ի
Հայոց բանակի հիմնը
Уведомление: Իմ զինվորը վերադարձավ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Մենք ենք ու մեր բանակը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)