Պարզությունը բարդության վերին աստիճանն է

50340810_2492905960781334_1096259242316267520_n

Իրականում կյանքը պարզ է, միայն թե, չգիտես` ինչու, մենք համառորեն փորձում ենք այն բարդացնել: Ստորև ներկայացնում ենք որոշ պարզ միջոցներ, որոնք կօգնեն պարզ դարձնել ձեր կյանքը:

1. Սովորեք անցյալի փորձից` հետագայում դրա մասին մոռանալով ամբողջությամբ:

Անցյալի սխալները պետք է ձեզ սովորեցնեն` ինչպես ստեղծել գեղեցիկ ապագա, այլ ոչ թե վախեցնեն: Կարիք չկա շարունակել ապրել սեփական սխալներով: Դրա փոխարեն այդ սխալները ոտքի տակ առեք և օգտագործեք որպես քայլեր: Երբեք մի՛  զղջացեք: Եթե ամեն ինչ լավ է, ուրեմն հրաշալի է: Եթե ամեն ինչ վատ  է, ուրեմն փորձ ձեռք բերեցիք: Հաջողությունն այն չէ, թե ինչի եք հասել այս կամ այն պահին, այլ այն, թե ինչ եք սովորել և որքան հեռու եք գնացել այն ստանալու համար:

2. Կենտրոնացեք այն ամենի վրա, ինչն իրականում կարևոր է:

Որոշե՛ք, թե ինչն է ձեզ համար կարևոր: Աշխատե՛ք առավելագույնս բացառել ավելորդ ամեն բան: Ժամանակ մի՛  կորցրեք և ոչ մի բանի համար մի զղջացեք:

3. Կենտրոնացեք արդյունավետության, ոչ թե աշխատանքի վրա:

Աշխատեք ոչ թե պարզապես աշխատանք կատարել, այլ այդ աշխատանքը ճիշտ անել: Արդյունքը միշտ էլ ավելի կարևոր է այն ժամանակահատվածի համեմատ, որի ընթացքում կատարվում է տվյալ աշխատանքը: Բայց կանգ առեք և հարցրեք ձեզ` արդյո՞ք արժե էներգիա ծախսել այդ գործն անելու համար: Արդյո՞ք դա կօգնի շարժվել ձեր նպատակների ուղղությամբ: Մի՛ հրապուրվեք անկարևոր աշխատանքով, նույնիսկ, եթե այն թվում է հրատապ:

4. Տվեք այն, ինչ ուզում եք ստանալ: 

Դուք մյուսներից ստանում եք լավագույնն այն դեպքում, երբ դուք տալիս եք ձեր ունեցած լավագույնը: Սկսեք կիրառել այս ոսկե կանոնը: Եթե դուք սեր եք ուզում, ապա, բարի եղեք, սեր տվեք: Եթե դուք ուզում եք ընկերներ ունենալ, ապա եղեք ընկերասեր: Եթե դուք ուզում եք ունենալ շատ փող, ապա իմացեք դրա գինը: Կանոնն այս աշխատում է` տվեք այն, ինչ ուզում եք ստանալ: Իրականում ամեն ինչ շատ պարզ է:

5. Դադարեք սնվել սպասելիքներով:

Կարիք չկա բոլորի հետ փորձել ընկերություն անել: Մտերիմ հարաբերություններ զարգացրեք քիչ մարդկանց հետ: Սկսեք կենտրոնանալ, թե կոնկրետ մարդու համար ինչն է կարևոր: Օգնել կամ բավարարել բոլորին` անհնար է: Բայց, եթե դուք կարողանում եք ինքներդ ձեզ պարտադրել ժպտալ մի մարդու` դա կարող է փոխել աշխարհը: Եթե ոչ ամբողջ աշխարհը, ապա այդ մարդուն` հաստատ: Հետևաբար, նեղացրեք ձեր նպատակների շրջանակը և եղեք ինքներդ ձեզ հետ:

6. Արեք այն, ինչ ձեզ հուշում է ձեր սիրտը:

Դադարե՛ք սխալներ գործել պարզապես այն պատճառով, որ դուք դա կարողանում եք անել: Ազնի՛վ եղեք ինքներդ ձեր և մյուսների նկատմամբ: Մի՛ խաբեք: Հավատարի՛մ եղեք: Եղե՛ք բարի: Կատարեք ճիշտ արարքներ: Այդպես ապրելն ավելի հեշտ է: Ազնվությունը հաջողության էությունն է: Պարզապես ապրեք և դա արեք հաճույքով` անելով այն, ինչ հուշում է ձեզ սիրտը:

7. Կարգավորեք ձեր տարածքը:

Սկսե՛ք ազատվել այն ամենից, ինչ ավելորդ է: Ազատվեք այն իրերից, որոնք դուք չեք օգտագործում, իսկ հետո կարգի բերեք այն, ինչ մնացել է: Շատ կարևոր է կարգուկանոն հաստատել ոչ միայն տանը, այլև աշխատավայրում: Եթե ձեր տարածքում տիրում է խառնաշփոթ, դա կարող է ձեզ շեղել և սթրեսների պատճառ դառնալ: Ազատ տարածությունը նման է մաքուր կտավի, այն գիտակցության կողմից ընկալվում է որպես հոյակապ մի բան ստեղծելու համար հասանելի տիրույթ:

8. Արդյունավետ գործեք:

Դադարե՛ք աննպատակ գործելուց, ինչ է թե` դուք միշտ այդպես եք արել: Եթե դուք շարունակեք անել այն, ինչ արել եք, դուք կստանաք այն, ինչ հիմա ստանում եք: Կյանքում շատ անգամներ մենք բախվում ենք անկանխատեսելի թվացող բարդ իրավիճակների միայն այն բանի պատճառով, որ մենք դրա մասին չենք մտածել: Քո կյանքը փոխելուց առաջ լավ կլիներ, որպեսզի գտնեիր ընդհանուր խնդիրների լուծման լավագույն ուղիներ: Լավ կլինի, որ առնվազն մեկ անգամ կենտրոնանաք մի համակարգի վրա (ձեր մաքրման համակարգի, ձեր հրահանգների համակարգի, ձեր էլեկտրոնային հասցեի համակարգի և այլն), փորձեք հնարավորինս պարզեցնել այն` դարձնելով ավելի արդյունավետ և տրամաբանական:

9. Թույլ տվեք, որպեսզի իրականութունը պակաս կատարյալ լինի:

Ժպտացե՛ք յուրաքանչյուր հնարավորության համար միայն այն բանի համար, որ դուք որոշել եք երջանիկ լինել և երախտապարտ եղեք ամեն մի լավ բանի համար, որ դուք ունեք, այդ թվում` նաև այն խնդիրների համար, որոնք դուք չունեք: Հարկ է, որ հաշվի առնեք հետևյալ փաստը` կյանքը կատարյալ չէ, մարդիկ` նույնպես, այդ թվում` կատարյալները: Եվ դա նորմալ է` իրական աշխարհում ոչ մեկին էլ կատարելության համար պարգևներ չեն տալիս: Պարգևներ ստանում են այն մարդիկ, ովքեր լավ արարքներ են կատարում: Ուրիշների համար բարիք գործելու միակ ճանապարհն անկատար լինելն է, համենայն դեպս ` 99%  դեպքում:

10. Ազատվեք ավելորդ դրամաներից և նրանցից, ովքեր ստեղծում են այն:

Երբե՛ք և ոչ մի դեպքում մի ստեղծեք ավելորդ դրամաներ և ձեզ մի շրջապատեք այնպիսի մարդկանցով, ովքեր զբաղվում են դրանցով: Ձեզ համար ընկերներ ընտրեք նրանց, ումով դուք հպարտանում եք, ումով հիանում եք, մեկ էլ ընդունեք նրանց, ովքեր սիրում և հարգում են ձեզ: Ասել կուզի` այն մարդկանց, ովքեր ոչ թե պարզապես ներկա են ձեր օրվա մեջ, այլ ձեր օրը մի քիչ ավելի պայծառ են դարձնում իրենց ներկայությամբ: Ոչ թե հեռացեք բացասական մարդկանցից, այլ փախեք նրանցից: Կյանքը չափազանց կարճ է, որպեսզի վատնեք այն մարդկանց վրա, ովքեր ձեզանից երջանկությունն են կորզում:

11. Մոռացեք, թե ինչ են մյուսները մտածում ձեր մասին և կամ` ուզում ձեզնից:

Մարդու ունեցած ազատության մասին է խոսում այն փաստը, երբ նրան չի անհանգստանում այն, թե ինչ են մյուսները մտածում իր մասին: Երբեմն դուք պետք է դուրս գաք փողոց, շնչեք մի քիչ թարմ օդ և հիշեցնեք ինքներդ ձեզ` ով եք դուք և ով եք ուզում լինել իրականում: Ամենալավ բանը, որ դուք կարող եք անել` ձեր սրտին հետևելն է: Ռիսկի՛ գնացեք: Մի՛ ընդունեք անվտանգ և պարզ որոշումներ, ինչ է թե` վախենում եք, թե ինչ կմտածեն մարդիկ ձեր մասին կամ այն, թե ինչ կարող է պատահել: Եթե դուք դա անեք, ոչինչ էլ չի պատահի: Թույլ մի՛ տվեք, որ մանր-մունր մտքերը ձեզ համոզեն, որ ձեր երազանքները չեն իրականանա: Դա այդպես չէ:

Автор — Marc Chernoff
По материалам — marcandangel.com

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s