Ես հանդիպում եմ մեծ թվով լուսավոր մարդկանց:
Հենց էլ լուսավոր, ոչ թե իդեալական, օրինավոր ապրելակերպ ունեցող կամ հնազանդ ապրող մարդկանց, այլ նրանց, ովքեր չեն ենթարկվում մամռակալած կանոններին և չեն համապատասխանում ձանձրալի կարծրատիպերին:
Լույս կրում են այն մարդիկ, ովքեր իրենցից հեռու են վանում սևը, ընկերներ ջան:
Ովքեր իրենց ուղղված վրեժի դիմաց վրեժխնդիր չեն լինում, իրենց ատող մարդկանց հանդեպ ատելություն չեն զգում, ագահությանը ագահությամբ չեն պատասխանում, չեն նախանձում իրենց նախանձողներին, չեն ծեծում դաժանորեն:
Նրանց հաջողվում է չընդունել այն, ինչը բռնությամբ փորձում են պարտադրել սևի կրողները…
Եվ դա նրանց չի փոխանցվել մոր արյան հետ, այլ եկել է փորձությունների իմաստնությամբ, դեմ առ դեմ հանդիպումներով, այլ ոչ թե ուրիշների թիկունքում թաքնվելու արդյունքում:
Նրանք այդ իմաստությունը ստացել են կյանքից, ոչ թե նրանցից, ովքեր սովորեցնում են ղեկավարել Տիեզերքը: Նրանց իմաստությունը շատ ավելի արժեքավոր է, քան ժամանակակից բոլոր ուսմունքները, որոնք հորինել են նրանք, ովքեր ցանկանում են ամեն ինչ` առանց ոչինչ անելու:
Պայծառ մարդիկ կարիք չունեն ուրիշների թերությունները գտնելու և ի լուր ամենքի բարձրաձայնելու, ինչ է թե` իրենց լավ զգան:
Եվ գիտեք` ինչո՞ւ: Դե՛, որովհետև առանց դրա էլ նրանք իրենց լավ են զգում:
Ապրեք լուսավոր կողմում…
Աղբյուր` Лиля Град
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև` Լիլյա Գրադ «Իրականում ամեն ինչ պարզ է և ազնիվ»