Լիլյա Գրադ «Ներքին խաղաղություն»

39179812_1950278048327259_229903938587983872_n

Արդյո՞ք հասկանում եք, իմ ընկերներ, ինչ մեծ արժեք է ներքին խաղաղությունը:

Արդյո՞ք զգացել եք` ինչ անսահման հաճույք է, երբ դաժան սառնամանիքին քեզ զգում ես այնպես, կարծես նստած լինես մի մեծ և խաղաղ ծառի տակ` պատրաստ դիմավորելու ագրեսիվ արևի մայրամուտը: Իսկ գիտե՞ս, թե էլի ​քանի միլիոն տարի է պետք, որ ապրի քո հոգին, որպեսզի դու չկոտրվես` ինչպես այս ծառը…

Ներքին խաղաղությունը կյանքի հանդեպ անտարբերությունը չէ, այն անտարբերություն է խայթող բզեզների դեմ, որոնք քեզանից սպասում են վախի կամ զայրույթի ազդանշանի, որից հետո սկսում են քեզ ուտել: Իսկ ի՞նչ է, դու այդ ազդանշանը չես տալի՞ս…

Դու հաղթահարել ես քո վախը և վաղուց արդեն հասկացել, որ զայրույթը ուղղակի ռեակցիա է, ոչ թե ծծբական թթվով լցված ապրելու միջոց:

Դա լիակատար անտարբերություն է ցանկացած խաղի նկատմամբ, որի միջոցով փորձում են քեզ զբաղեցնել: Որովհետև քո խաղերն ավարտվել են ավազե խաղահրապարակում…

Դա լիակատար անտարբերություն է հերթերի հանդեպ. հերթ կանգնել նրանց համար, ովքեր սիրում են, որ իրենց ետևից հերթեր գոյանան: Ովքեր սիրում են, թող իրենք էլ կանգնեն:

Փոխադարձաբար…

Դա լիակատար անտարբերություն է ուրիշներին ինչ-որ բան ապացուցելու կամ ինքդ քեզ համոզելու անհրաժեշտության բացակայության մասին, ինչ է թե` դու այնպիսին չես, ինչ քո մասին մտածում են: Ով այդպես է մտածում, ուրեմն` այդպես է մտածում ինքն իր մասին, միայն թե ընդունելու խիզախություն չունենալու պատճառով իրենն է քեզ տալիս:

Իսկ մայրիկը քեզ սովորեցրել է` չվերցնել ուրիշինը…

Դա լիարժեք անտարբերություն է մրցույթների, պայքարի, մարաթոնների նկատմամբ: Միայն այն պատճառով, որ քեզ ոչ էլ պետք է հաղթող լինել` դուրս գալով մաշկից: Դու արդեն հաղթել ես մեկ անգամ, երբ հասկացել ես, որ հետաքրքիր չէ լավագույնը լինել ուրիշների մեջ, ընդամենը բավական է ինքդ քեզ հետ լինել…

Եվ, եթե դու ինչ-որ բան լավ ես անում, ապա գովասանագիրը կամ հաջողությունը հաստատող վկայագիրը քեզ ոչինչ էլ չի տալիս… վկայագրեր հարկավոր են նրանց, ում համար կարևորը ոչ այնքան այն է, որ իրենք ինչ-որ բան լավ են անում, այլ այն, որ հաստատեն պատրանքն առ այն, որ ոչ մեկն իրենից բացի չի կարող այդ գործն այդքան լավ անել:

Ներքին խաղաղությունը չի գալիս օրացուցային հասունության հետ, այն գալիս է որպես իրազեկում: Դու շարունակում ես զարգանալ, բայց ազատվում ես անհանգստությունից, տագնապներից, գնահատվելու ակնկալիքից…

Դու նստում ես կաղապարված կյանքի քո ծառի տակ  և հասկանում ես, որ կա մի բան, որ դու երբեք չես ունենա` կարծրատիպեր…

Խաղաղություն չեն ունենում նրանք, ովքեր մտավախություն ունեն, որ չեն կարողանա նույնությամբ կրկնել այն, ինչ պարտադիր է բոլորի համար: Պարտադիր չէ…

Ես բոլորին մաղթում եմ խաղաղություն…

Գտեք ձե՛ր ծառը, ձե՛ր արևը, ձե՛ր հողը ոտքերի տակ: Եվ եղեք դո՛ւք…մի՛շտ եղեք դուք:

Մնացածը ոնց էլ լինի` կլինի…

Աղբյուր` Лиля Град

Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև`  Լիլյա Գրադ «Իրականում ամեն ինչ պարզ է և ազնիվ»

Լիլյա Գրադ «Իսկ կյանքը շարունակվում է»

 

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s